Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի Հ.1597-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 4983-Ա «20» դեկտեմբերի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի Հ.1597-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով «Օհանյան Բրենդի Կոմպանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Էդվարդ Աղումյանի 13.11.2024թ. հ.Դ-144506-24 դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի մայիսի 3-ի «Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց, հ.97 հասցեում սեփականության իրավունքով «Օհանյան Բրենդի Կոմպանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող և Աէրացիայի թաղամաս, հ.1/21 հասցեում Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ իրականացված կառույցներն օրինականացնելու մասին» հ.1597-Ա որոշման այսուհետ՝ Որոշում մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 5-րդ կետում` «պետ Հայկ Մուրադյանին» բառերը փոխարինել «պետին» բառով.

2) Որոշման 5-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել 30-օրյա` սույն որոշման ընդունման պահից։

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։