ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2022 թվականի N 1950-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման N 1 հավելվածի «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ» բաժնում`
1) 21-րդ կետից հանել «, բժիշկ-փորձագետ» և «(էրգոթերապևտ)» բառերը.
2) 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21.1-ին, 21.2-րդ և 21.3-րդ կետերով՝
« 21.1. բժիշկ-փորձագետ՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի 4.87
21.2. անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետ 4.87
21.3. անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագիր մշակող բժիշկ-մասնագետ 2.83
».
3) 24.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« 24.2. միջավայրային գործոնները գնահատող մասնագետ 2
»:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված 21.1-ին կետով սահմանված պաշտոնը գործելու է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
3. 2026 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել 21.2-րդ կետը։
(3-րդ կետը խմբ. 27.12.24 N 2055-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով լրացվող 21.2-րդ, 21.3-րդ կետերի և սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
15.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական: