Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2024 թվականի թիվ 122-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով և 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով.

Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղական տուրքերի գոտիավորումները՝ համաձայն հավելված 2-ի:

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 3-ի:

4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2025 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 4-ի:

5. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2025 թվականի տեղական վճարների և արտոնությունների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 5-ի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

Կողմ -12

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ Դեմ -0 Ձեռնպահ - 0

Համայնքի ղեկավար՝ Հ. Առաքելյան

Հավելված 1-5

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի

ավագանու 2024թ. դեկտեմբերի 20-ի

թիվ 122-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։