Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2024 թվականի N 2071-Ա

ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ, 685-րդ և 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող հողամասերը (այսուհետ՝ հողամասեր) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի ենթակայության «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի քաղաքի Գագիկ Մարգարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններից (այսուհետ՝ կազմակերպություններ) և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոններ կառուցելու համար՝ ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպությունների հետ կնքել 2016 թվականի հոկտեմբերի 6-ին կնքված թիվ 101/0016 և 2018 թվականի մարտի 1-ին կնքված թիվ 47/0018 ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագրեր)՝ դրանցում նախատեսելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպությունների միջոցների հաշվին:

3. Առաջարկել Վեդի խոշորացված համայնքի ղեկավարին՝

1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագրեր) կնքման աշխատանքները՝ դրանցում նախատեսելով, որ՝

ա. պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից,

բ. պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի՝ հիմնադրամին հանձնման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

27.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 27-ի N 2071-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՍԻՄՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

NN

ը/կ Հասցեն Հանձնվող հողամասի մակերեսը

(հա) Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը Սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, ք․Վեդի, Կոմիտասի փողոց թիվ 9 0.015 «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի քաղաքի Գագիկ Մարգարյանի անվան թիվ

1 հիմնական դպրոց» 30․06․2011

2657709

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Ոսկետափ, Երևանյան խճուղի 48 0.015 «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան

միջնակարգ դպրոց» 13112015-03-0028

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։