Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

24 դեկտեմբերի 2024 թ. N 254-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» N 405-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի 8.2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«8.2) շենքերի և շինությունների վերակառուցման կամ կառուցման աշխատանքների ընթացքում՝

ա. Կառուցապատողը պետք է կազմակերպի վերակառուցվող կամ կառուցվող շենքի կամ շինության արդեն իսկ կառուցված ամբողջ հատվածի 180 գրամ/քմ խտությամբ ցանցով ծածկումը.

բ. կառուցվող կամ վերակառուցվող շենքը կամ շինությունը շինարարության ամբողջ ընթացքում պետք է գտնվի ցանցով ծածկված վիճակում` մինչև շինարարական աշխատանքների ամբողջական ավարտը, այդ թվում` երեսպատման, շենքի արտաքին հատվածներում բազրիքների և այլ տարրերի ու պատուհանների տեղադրման աշխատանքների կատարումը.

գ. ցանցով ծածկումը պետք է իրականացվի ցանցը կառուցվող կամ վերակառուցվող շենքից կամ շինությունից մինչև 2.5 մետր հեռավորության վրա՝ առանձին համակառուցվածքի (կոնստրուկցիա) վրա ամրացնելու միջոցով,»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2024 թ. դեկտեմբերի 24

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։