Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-03-09-ից մինչև 2025-12-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-12-17Բացել ARLIS-ում

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

13 փետրվարի 2001 թ.

Պետական գրանցման թիվ 12401040

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

26 դեկտեմբերի 2000 թ.

ք. Երևան N 02/1624

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 62 հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետի

Հրամայում եմ`

Հաստատել «Մաքսային պահեստներում ապրանքների շարժի հաշվառման և դրա վերաբերյալ մաքսային մարմիններին տեղեկությունների ներկայացման կարգը» (կցվում է):

Նախարար Ա. Մանուկյան

Հաստատում եմ

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ_______ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ

___ _______________2000 թ.

Կ Ա Ր Գ

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

1. Սույն կարգը կարգավորում է մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա ստացած անձանց (այսուհետև` կազմակերպություն) կողմից մաքսային պահեստներում ապրանքների շարժի հաշվառման և մաքսային մարմիններին այդ շարժի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման հարցերը:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները մեկնաբանվում են մաքսային օրենսգրքին համապատասխան:

3. Մաքսային պահեստներում կարող են պահպանվել միայն «մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքները: Ապրանքները կարող են պահպանվել միայն այն կազմակերպության մաքսային պահեստում, որի մասին կան համապատասխան նշումներ ապրանքները տեղափոխող անձի կողմից մաքսային մարմիններին ներկայացված հայտարարագրերի համապատասխան սյունակում:

4. Կազմակերպությունները պարտավոր են վարել մաքսային պահեստում պահպանվող ապրանքների հաշվառման գրանցամատյաններ (այսուհետև` գրանցամատյան) (գրանցամատյանի էջի ձևը կցվում է` հավելված 1), որի բոլոր էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո գրանցամատյանը ներկայացվում է կազմակերպության գրանցման վայրի մաքսատուն` կնքման և համարակալման: Կնքված և համարակալված գրանցամատյանները խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են մաքսատներում: Մաքսային պահեստի յուրաքանչյուր հասցեի համար վարվում է առանձին գրանցամատյան: Գրանցամատյանի կազմի վրա նշվում է գրանցամատյանի հերթական համարը, կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական տեսակ, հարկ վճարողի հաշվառման համարը:

5. Լրացված-ավարտված գրանցամատյանները պահպանվում են կազմակերպության մոտ մինչև գրանցամատյանում կատարված վերջին նշումը կատարվելու օրից սկսած երեք տարին լրանալը և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն` վերջիններիս պահանջով: Գրանցամատյանը լրանալուց-ավարտվելուց հետո կազմակերպությունը սույն կարգին համապատասխան մաքսային մարմիններին, կնքման և համարակալման նպատակով, ներկայացնում է նոր գրանցամատյան: Լրացված ավարտված գրանցամատյանները պահպանվում են կազմակերպության մոտ` մինչև գրանցամատյանում ամենավերջին գրանցման օրվանից սկսած 3 տարին լրանալը և ներկայացվում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին` նրանց գրավոր պահանջի դեպքում: Գրանցամատյանի լրացվելուց-ավարտվելուց հետո կազմակերպությունը նոր գրանցամատյան է ներկայացնում մաքսային մարմիններ` կնքման և համարակալման:

6. Մինչև ապրանքները «մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնելը դրանք մաքսային ձևակերպումներից հետո տեղավորվում են կազմակերպության կողմից ապրանքների պահպանման համար առանձնացված շինությունում` ապրանքները բաց թողող տեսուչը, ապրանքը տեղափոխող անձի և կազմակերպության համապատասխան աշխատակցի հետ միասին ապրանքը ուղեկցում է կազմակերպության համապատասխան շինություն և հայտարարագրում կատարում համապատասխան նշումներ «մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքները բաց թողնելու մասին:

7. Ապրանքները տեղավորելուց անմիջապես հետո կազմակերպությունը պարտավոր է համապատասխան նշումներ կատարել գրանցամատյանում: Ապրանքը բաց թողող տեսուչը գրանցամատյանի համապատասխան սյունակում նույնպես կատարում է նշում` ապրանքները տեղավորելու մասին և դնում իր անձնական կնիքը:

8. Մաքսային պահեստներում պահպանվող ապրանքների նկատմամբ ցանկացած գործողություն, այդ թվում ապրանքները ապրանքը տեղափոխող անձին հանձնելը, կարող է կատարվել միայն մաքսային մարմինների գրավոր թույլտվությամբ:

9. Առանց մաքսային մարմինների թույլտվության մաքսային պահեստներում պահպանվող ապրանքները այլ անձանց հանձնելը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Մաքսային ռեժիմի փոփոխության դեպքում, մաքսային ձևակերպումների ավարտից հետո, ապրանքները ըստ համապատասխան փոփոխված ռեժիմի բաց են թողնվում տեսուչի կողմից: Բաց թողնող տեսուչը հայտարարագրում կատարում է համապատասխան նշում, ապրանքը տեղափոխող անձի և կազմակերպության համապատասխան աշխատակցի ներկայությամբ ապրանքը դուրս է հանվում այդ ապրանքների պահպանման համար նախատեսված տարածքից (շինությունից):

11. Կազմակերպությունը պարտավոր է համապատասխան նշումներ կատարել գրանցամատյանում` ապրանքները մաքսային պահեստի տարածքից դուրս հանելու մասին: Ապրանքը բաց թողող տեսուչը գրանցամատյանի համապատասխան սյունակում նույնպես կատարում է նշում` ապրանքները բաց թողնելու մասին և դնում իր անձնական կնիքը:

12. Մաքսային հսկողություն իրականացնելու համար կազմակերպությունը, մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա ստանալուց հետո, յուրաքանչյուր ամիս, մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա ամսի 10-ը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն ներկայացնել հաշվետվություն` (հավելված 2) հաշվետու ամսվա ընթացքում մաքսային պահեստում պահպանվող ապրանքների շարժի, այդ թվում` ապրանքների մուտքի, ելքի, մնացորդների վերաբերյալ:

13. Սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն հաշվետվության և (կամ) գրանցամատյանի չներկայացնելը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Մաքսային մարմինները` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի կամ համապատասխան մաքսատան պետի հրամանի հիման վրա, կազմակերպության աշխատակիցների մասնակցությամբ կարող են կատարել մաքսային պահեստում պահպանվող ապրանքների գույքագրում` կազմելով համապատասխան ակտ:

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԷՋԻ ՁԵՎԸ

էջ N____

Հ/Հ Ապրանքը

տեղափոխող

անձը Ապրանքի

անվանումը Տեղերի

քանակը Չ/Մ Քանակը «Մաքսային պահեստ»

ռեժիմով

բացթողնման

և պահեստում

տեղավորման

ամսաթիվը «Մաքսային պահեստ»

ռեժիմով

հայտարա-րագրված

օրերի

քանակը Մաքսային տեսուչի

նշումը`

այդ թվում

հայտարա-րագրի

համարը

Մաքսային ռեժիմի

փոփոխության

և պահեստից

ապրանքների

ելքի ամսաթիվը Բաց թողնված

ապրանքի քանակը

Մաքսային տեսուչի

նշումը պահեստից ապրանքների

ելքի մասին,

այդ թվում`

հայտարա-րագրի

համարը

ՀԱՎԵԼՎԱԾ 2

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

200 թ. _____ -ի դրությամբ մաքսային պահեստում պահպանվող ապրանքների շարժի վերաբերյալ

_____________________________

մաքսային պահեստի անվանումը

Հ/Հ Ապրանքը տեղափոխող

անձը Ապրանքի

անվանումը Չ/Մ Քանակը Ապրանքների բաց թողնման հայտարարագրի մասին տեղեկություններ

մուտք ելք մնացորդ «մաքսային պահեստ» ռեժիմով փոփոխված ռեժիմով

համարը ամսաթիվը օրերի

քանակը համարը ամսաթիվը

___ _________ 2000 թ. Կազմակերպության տնօրեն __________ ____________

ազգանուն, անուն ստորագրություն

Կ.Տ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։