Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՀԵԴՎԻԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00111 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԹԵԹԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՀՈՍՔԱԳԾԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

«03» դեկտեմբերի 2024 թ.

ք. Երևան N 2914-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀԵԴՎԻԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00111 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԹԵԹԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՀՈՍՔԱԳԾԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի «Լիցենզավորման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով, 18-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 29-ի N 21/5 եզրակացությունը՝

Հրամայում եմ`

1. «ՀԵԴՎԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00111 լիցենզիայի թեթև տրանսպորտային միջոցների հոսքագծի ներդիր N 0002՝ ՀՀ, ք. Երևան, Գյուրջյան փողոց 10/8 գործունեության վայրում:

2. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին` լիցենզիայի ներդիրն «ՀԵԴՎԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատշաճ ձևով հանձնել կամ ուղարկել ոչ շուտ, քան օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու օրը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարին:

Նախարար`

12/3/2024 Դ. Խուդաթյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։