Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունվարի 2025 թվականի N 9-Ա

ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն) ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ քաղաք Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան փողոց 129 հասցեում գտնվող շենքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27062024-01-0137) 2-րդ հարկի՝ 220,549 դրամ սկզբնական արժեքով, 289.2 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք 1) հետ վերցնել ծառայությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված տարածք 1-ն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել (ամրացնել) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)։

3. Կոմիտեին ամրացված և անհատույց օգտագործման իրավունքով կազմակերպությանը հանձնված (ամրացված), Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղաք Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան փողոց 129 հասցեում գտնվող շենքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27062024-01-0137) 605.2 քառ. մետր մակերեսով և 465 368,54 դրամ սկզբնական արժեքով 3-րդ հարկը (այսուհետ՝ տարածք 2) հետ վերցնել և ամրացնել (հանձնել) ծառայությանը՝ օրենքով և կանոնադրությամբ ծառայությանը վերապահված լիազորությունների և խնդիրների իրականացման, անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման նպատակով։

4. Ծառայության պետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածք 1-ի հանձնման-ընդունման աշխատանքները.

2) սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հանձնման-ընդունման աշխատանքները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված տարածք 2-ի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը՝ ծախսերն իրականացնելով ծառայության միջոցների հաշվին։

5. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հանձնման- ընդունման աշխատանքները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 2004 թվականի մայիսի 4-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 2116 պայմանագրում սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր՝ դրանում նախատեսելով, որ՝

ա. տարածք 1-ի (ընդունող՝ կազմակերպություն) և տարածք 2-ի (ընդունող՝ կոմիտե) հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացվում են համաձայնագրի կնքման օրվանից քսանօրյա ժամկետում,

բ. համաձայնագրի նոտարական վավերացման, դրանից ծագող գույքային իրավունքների փոփոխությունների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված գործընթացն իրականացնելուց հետո քսանօրյա ժամկետում ծառայության պետի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 3-րդ կետում նշված տարածք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

09.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։