ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2024 թվական թիվ 245-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Որոշում է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեն` համաձայն N 1,2,3,4,5 հավելվածների
1) եկամուտների գծով` 2,971,508․4 հազար դրամ
2) ծախսերի գծով` 2,971,508.4 հազար դրամ
3) հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` 0.0 հազար դրամ
2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 10% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ մասնագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև:
3. Սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 3%-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու անդամներ
Կողմ (20) Դեմ (0) Ձեռնպահ (1)
Ոսկանյան
Աղրամանյան
Թովմասյան
Բաղդասարյան
Գևորգյան
Հովհաննիսյան
Պետրոսյան
Գևորգյան
Պետրոսյան
Չարչյան
Հարությունյան
Վարդանյան
Տոնոյան
Սահակյան
Հաջաթյան
Մինասյան
Վարդանյան
Մկրտչյան
Վարագյան
Աստոյան
Ասատրյան Աստոյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Ա. ՈՍԿԱՆՅԱՆ
2024 թվականի դեկտեմբերի 23
Հավելվածներ 1-5
Հայաստանի Հանրապետության
Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու
2024 թվականի դեկտեմբերի 23-ի
թիվ 245-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: