ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2024 թվականի թիվ 39 քաղ. Մոսկվա
«ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 024/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼԻՍ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին արձանագրության 8-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 9 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման կարգի 2-րդ կետի «ա» ենթակետի իրագործման նպատակով և հաշվի առնելով 3-րդ կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Հաստատել «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն արտադրանքի կցվող ցանկը, որի առնչությամբ մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը։
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված ցանկը կիրառվում է միայն այն ներմուծվող (ներմուծված) արտադրանքի մասով, որի առնչությամբ «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 024/2011) նախատեսված է համապատասխանության գնահատման անցկացումը համապատասխանության հայտարարագրման ձևով։
3. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մարտի 6-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) վերաբերյալ փաստաթղթի ներկայացմամբ» թիվ 39 որոշումը,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող փոփոխությունների 1-ին կետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի նոյեմբերի 29-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 159 որոշման հավելված)։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2024 թվականի ապրիլի 16-ի
թիվ 39 որոշմամբ
ՑԱՆԿ
«ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 024/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ, ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼԻՍ, ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Արտադրանքի անվանումը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը Ծանոթագրությունը
1 2 3 4
I. սննդային ճարպայուղային արտադրանք
1. Բուսական յուղեր ու դրանց թորամասերը՝ համապատասխանության հայտարարագիր
1) սոյայի յուղ և դրա զտամասերը՝
չզտված 1507 10 900 1
1507 10 900 9
զտված 1507 90 900 1
1507 90 900 9
2) գետնընկույզի յուղ և դրա զտամասերը՝
չզտված 1508 10 900 0
զտված 1508 90 900 0
3) ձիթապտղի յուղ և դրա զտամասերը՝
չզտված 1509 20 000 0
1509 30 000 0
1509 40 000 0
1510 10 000 0
զտված 1509 90 000 0
1510 90 000 0
4) արմավենու յուղ և դրա զտամասերը՝
չզտված 1511 10 900 2
1511 10 900 8
զտված՝
արմավենու յուղի
պինդ զտամասեր 1511 90 1100
1511 90 190 2
1511 90 190 8
արմավենու յուղ և դրա զտամասերը՝ բացի պինդ զտամասերից 1511 90 990 2
1511 90 990 8
5) արևածաղկի յուղ և դրա զտամասերը՝
չզտված 1512 11 910 1
1512 11 9109
զտված 1512 19 900 2
1512 19 900 9
6) սաֆլորի յուղ և դրա զտամասերը՝
չզտված 1512 11 990 1
1512 11 990 9
զտված 1512 199003
1512 19 900 9
7) բամբակի յուղ և դրա զտամասերը՝
չզտված 151221 900 0
զտված 1512 29 900 0
8) կոկոսի (միջուկի) յուղ և դրա զտամասերը՝
չզտված 1513 11 9100
1513 1 1 990 2
1513 11 990 8
զտված՝
Կոկոսի յուղի պինդ զտամասեր 1513 19 1100
1513 19 1902
1513 19 190 8
կոկոսի յուղ և դրա զտամասերը՝ բացի պինդ զտամասերից 1513 199100
1513 19 9902
1513 19 990 8
9) արմավամիջուկի յուղ և դրա զտամասերը՝
չզտված 1513 21 300 0
1513 21 9002
1513 21 900 8
զտված՝
արմավամիջուկի յուղի պինդ զտամասեր 1513 29 110 0
1513 29 190 2
1513 29 190 8
արմավամիջուկի յուղ և դրա զտամասերը՝ բացի պինդ զտամասերից 1513 29 500 0
1513 29 900 2
1513 29 900 8
10) բաբասուի յուղ և դրա զտամասերը՝
չզտված 1513 21 300 0
1513 21 9002
1513 21 900 8
զտված՝
բաբասուի յուղի պինդ զտամասեր 1513 29 110 0
1513 29 1902
1513 29 190 8
բաբասուի յուղ և դրա զտամասերը՝ բացի պինդ զտամասերից 1513 29 500 0
1513 29 9002
1513 29 900 8
11) կանճրակի յուղ և դրա զտամասերը՝
չզտված 1514 11 900 1
1514 11 900 9
151491 900 1
1514 91 900 9 կանճրակի յուղ՝ 3 %-ից ոչ ավելի էրուկաթթվի պարունակությամբ
զտված 1514 19900 1
1514 19 900 9
1514 99 900 1
1514 99 900 9 կանճրակի յուղ՝ 3 %-ից ոչ ավելի էրուկաթթվի պարունակությամբ
12) մանանեխի յուղ և դրա զտամասերը՝
չզտված 1514 91 900 1
1514 91 900 9
զտված 1514 99 900 1
1514 99 900 9
13) կտավատի յուղ և դրա զտամասերը՝
չզտված 1515 1 1 000 0
զտված 1515 19 900 0
14) եգիպտացորենի յուղ և դրա զտամասերը՝
չզտված 1515 21 900 0
զտված 1515 29 900 0
15) գերչակի յուղ և դրա զտամասերը՝ չզտված և զտված 1515 30 900 0
16) քունջութի յուղ և դրա զտամասերը՝
չզտված 1515 50 190 0
զտված 1515 50 990 0
17) ժոժոբայի յուղ և դրա զտամասերը՝ չզտված և զտված 1515 90 110 0
18) տունգի յուղ և դրա զտամասերը՝ չզտված և զտված 1515 90 110 0
19) այլ բուսական յուղեր և դրանց զտամասերը՝
չզտված
զտված 1515 90 610 0
1515 90 690 0
1515 90 810 0
1515 90 890 0 այլ բուսական յուղերի և դրանց զտամասերի թվին են դասվում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) 4-րդ հավելվածով նախատեսված և սույն ցանկի այլ կետերում չնշված բուսական յուղերն ու դրանց զտամասերը
20) բուսական յուղ՝ խառնուրդ 1517 90 910 0
1517 90 990 0 պատրաստված չվերափոխված բուսական յուղերից և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից
2. Յուղեր(ճարպեր)՝ վերաեթերացված, զտված, հոտազերծված՝ համապատասխանության հայտարարագիր
1) առաջնային փաթեթավորմամբ, 1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգվածով 151620 810 0 վերաեթերացման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը
2) 1 կգ-ից ավելի զուտ զանգվածով տարայում
վերաեթերացված, զտված, հոտազերծված յուղ՝ խաղողի կորիզներից 1516 20 960 2 վերաեթերացման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը
վերաեթերացված, զտված, հոտազերծված յուղ՝գետնընկույզի, բամբակի, սոյայի, արևածաղկի, այլ յուղեր՝ բացառությամբ արմավամիջուկի, կոկոսի, կանճրակի յուղի 1516 20 960 8 վերաեթերացման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը։
Այլ յուղերի թվին են դասվում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) 4-րդ հավելվածով նախատեսված և սույն ցանկի այլ կետերում չնշված բուսական յուղերն ու դրանց զտամասերը
վերաեթերացված, զտված, հոտազերծված յուղ 1516 20 980 8 վերաեթերացման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի
արմավամիջուկի, կոկոսի, կանճրակի բուսական յուղ և դրա զտամասերը
3) վերաեթերացված, զտված, հոտազերծված բուսական յուղեր 151790 1000
1517 90 990 0 վերաեթերացման գործընթացի են ենթարկվել երկու կամ ավելի տեսակի բուսական յուղեր և դրանց զտամասերը
3. Յուղեր (ճարպեր)՝ ջրածնավորված, զտված, հոտազերծված՝ համապատասխանության հայտարարագիր
1) առաջնային փաթեթավորմամբ,
1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգվածով 1516 20 810 0 ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը
2) 1 կգ-ից ավելի զուտ զանգվածով տարայում՝
բաբակի յուղ՝ ջրածնավորված, զտված, հոտազերծված 1516 20 960 1 ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը
ջրածնավորված, զտված, հոտազերծված յուղ՝ խաղողի կորիզներից 1516 20 960 2 ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը
ջրածնավորված, զտված, հոտազերծված յուղ՝գետնընկույզի, սոյայի կամ արևածաղկի, այլ յուղեր՝ բացառությամբ արմավամիջուկի, կոկոսի, կանճրակի յուղերի 1516 20 960 8 ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը։
Այլ յուղերի թվին են դասվում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) 4-րդ հավելվածով նախատեսված և սույն ցանկի այլ կետերում չնշված բուսական յուղերն ու դրանց զտամասերը
ջրածնավորված, զտված, հոտազերծված յուղ՝ արմավամիջուկի, կոկոսի, կանճրակի 1516 20 980 8 ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը
3) ջրածնավորված, զտված, հոտազերծված բուսական յուղեր 1517 90 100 0
1517 90 990 0 ջրածնավորման գործընթացի են ենթարկվել երկու կամ ավելի տեսակի բուսական յուղեր և դրանց զտամասերը
4. Մարգարիններ 1517 10 1000
1517 10 900 0
1517 90 100 0
1517 90 930 0
1517 90 990 0 համապատասխանության հայտարարագիր
5. սփրեդներ բուսաճարպային և խառնուրդներ`հալած, բուսաճարպային 1517 90 100 0
1517 90 990 0 համապատասխանության հայտարարագիր
6. սփրեդներ բուսասերուցքային և խառնուրդներ`հալած, բուսաճարպային 2106 90 980 4 համապատասխանության հայտարարագիր
7. Հատուկ նշանակության ճարպեր, այդ թվում՝ խոհարարական, հրուշակեղենային, հացաթխման 1516 20 810 0
1516 20 960 8
1516 20 980 8 համապատասխանության հայտարարագիր պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից
1517 90 100 0
1517 90 930 0
1517 90 990 0 համապատասխանության հայտարարագիր պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից՝ տարբեր հարաբերակցություններով
8. Կաթնային ճարպի փոխարինիչներ 1516 20 810 0
1516 20 960 8
1516 20 980 8 համապատասխանության հայտարարագիր պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից
1517 90 100 0
1517 90 990 0 համապատասխանության հայտարարագիր պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից՝ տարբեր հարաբերակցություններով
9. Կակաոյի յուղի համարժեքներ 1517 90 990 0 համապատասխանության հայտարարագիր պատրաստված չվերափոխված բուսական յուղերից (իլիպե (բոռնեո, տենգկավանգ)) արմավենու յուղեր, սալ, շի, կոկում, մանգոյի կորիզներից ստացվող յուղ) և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից
10. Կակաոյի յուղի բարելավիչներ՝ SOS-տիպի 1517 90 990 0 համապատասխանության հայտարարագիր պատրաստված չվերափոխված բուսական յուղերից (իլիպե (բոռնեո, տենգկավանգ)) արմավենու յուղեր, սալ, շի, կոկում, մանգոյի կորիզներից ստացվող յուղ) և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից
11. Կակաոյի յուղի փոխարինիչներ՝ POP-տիպի 1516 20 980 1 համապատասխանության հայտարարագիր պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից
1517 90 990 0 համապատասխանության հայտարարագիր պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից՝ տարբեր հարաբերակցություններով
12. Կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չբարեխառնվող, ոչ լաուրինային տեսակի 1516 20 980 1 համապատասխանության հայտարարագիր պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից
1517 90 990 0 համապատասխանության հայտարարագիր պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից՝ տարբեր հարաբերակցություններով
13. Կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չբարեխառնվող, լաուրինային տեսակի 1516 20 980 1 համապատասխանության հայտարարագիր պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից
1517 90 990 0 համապատասխանության հայտարարագիր պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից
14 Կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չբարեխառնվող, խառը տեսակի 1517 90 990 0 համապատասխանության հայտարարագիր պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից
15. Սոուսներ բուսական յուղերի հիմքով 2103 90 100 0
2103 90 900 9 համապատասխանության հայտարարագիր
16. Մայոնեզներ 2103 90 900 1 համապատասխանության հայտարարագիր
17 Սոուսներ մայոնեզային 2103 90 900 9 համապատասխանության հայտարարագիր
18. Կրեմներ՝ բուսական յուղերի հիմքով 1517 90 100 0
1517 90 990 0
2106 90 980 4 համապատասխանության հայտարարագիր
19. Գլիցերին՝ թորած 2905 45 000 9 համապատասխանության հայտարարագիր
II. Ոչ սննդային ճարպայուղային արտադրանք
20. Գլիցերին՝ բնական, հում 1520 00 000 0 համապատասխանության հայտարարագիր
21. Օճառ՝ տնտեսական 3401 19 000 0
3401 20 100 0
3401 20 900 0 համապատասխանության հայտարարագիր
Ծանոթագրություն․ 1. Սույն ցանկը կիրառելու նպատակով`անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես արտադրանքի անվանմամբ, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով (հաշվի առնելով 4-րդ սյունակում բերված ծանոթագրությունները)։
2. «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին սույն ցանկում նշված փաստաթուղթը (համապատասխանության գնահատման փաստաթղթի մասին տեղեկությունները) մաքսային մարմիններ ներկայացնելու պահանջը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող ճարպայուղային արտադրանքի համար և չի տարածվում հետևյալի վրա՝
ա) ոչ արդյունաբերական պատրաստման գործընթացում ստացված ճարպայուղային արտադրանք՝ բացառությամբ բուսական յուղի («ոչ արդյունաբերական պատրաստում» հասկացությունն օգտագործվում է Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 021/2011) սահմանված իմաստով).
բ) ոչ սննդային ճարպայուղային արտադրանք՝ բացառությամբ բնական, հում գլիցերինի և տնտեսական օճառի.
գ) նորահայտ սննդային ճարպայուղային արտադրանք և հատուկ նշանակության սննդային ճարպայուղային արտադրանք («նորահայտ սննդային արտադրանք» և «հատուկ նշանակության սննդային ճարպայուղային արտադրանք» հասկացություններն օգտագործվում են Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 021/2011) սահմանված իմաստներով)։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: