ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2024 թվականի թիվ 45 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 052/2021) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգի 2-րդ կետի «ա» ենթակետի իրագործման նպատակով, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 052/2021) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա՝ կից ներկայացվող այն արտադրանքի ցանկը, որի համար մաքսային ընթացակարգերով ձևակերպելու դեպքում հաստատվում է տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 052/2021) ուժի մեջ մտնելու ամսաթվից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2024 թվականի մայիսի 6-ի
թիվ 45 որոշմամբ
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 052/2021) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն արտադրանքի, որի համար մաքսային ընթացակարգերով ձևակերպելու դեպքում հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը
Արտադրանքի անվանումը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը Ծանոթագրությունը
1 2 3 4
I. Մետրոպոլիտենի շարժակազմ
1 Մետրոպոլիտենի շարժակազմը, դրա վագոնները 8603 10 000 8
8605 00 000 8 համապատասխանության սերտիֆիկատ
II. Մետրոպոլիտենի շարժակազմի բաղկացուցիչ մասեր
2. Արգելակային բլոկներ (կալանդավոր և (կամ) սկավառակային արգելակի) 8607 21 100 9
8607 21 900 9
8607 29 000 0 համապատասխանության սերտիֆիկատ
3. Օդաբաշխիչներ 8481 20 900 9
8481 80 591 0
8481 80 599 0
8607 21 100 9
8607 21 900 1
8607 21 900 9 համապատասխանության սերտիֆիկատ
4. Անջատիչներ՝ ավտոմատ արագագործ 8536 20 100 7
8536 20 900 7 համապատասխանության սերտիֆիկատ
5. Մետրոպոլիտենի շարժակազմի հիդրավլիկ թրթռամարիչներ 8607 19 900 9
8607 99 800 0 համապատասխանության հայտարարագիր
6. Մետրոպոլիտենի շարժակազմի արգելակային սկավառակներ 8607 21 100 9
8607 21 900 9
8607 29 000 0 համապատասխանության սերտիֆիկատ
7. Մետրոպոլիտենի շարժակազմի ապակեպատման արտադրատեսակներ 7007 11 100 9
7007 21 200 9
7008 00 810 0
7008 00 890 0 համապատասխանության սերտիֆիկատ
8. Արտադրատեսակներ՝ ռետինե, խցարար, մետրոպոլիտենի շարժակազմի արգելակման օդաճնշման համակարգերի համար (դիաֆրագմաներ, խցօղակներ, օձիքներ, կափույրների խտարարներ, միջադիրներ) 4016 10 000 9
4016 93 000 5
4016 99 910 9
4016 99 970 8 համապատասխանության հայտարարագիր
9. Վթարային արտակարգ արգելակման կափույր 8481 40 100 0
8481 40 900 9 համապատասխանության հայտարարագիր
10. Ատամնանիվներ ռեդուկտորների 8483 90 810 0
8483 90 890 9 համապատասխանության սերտիֆիկատ
11. Միագլոցված անիվներ՝ մետրոպոլիտենի շարժակազմի համար 8607 19 100 9 համապատասխանության սերտիֆիկատ
12. Մետրոպոլիտենի շարժակազմի անվազույգեր 8607 19 100 9 համապատասխանության սերտիֆիկատ
13. Արգելակային կոճղակներ և մակադրակներ՝ մետրոպոլիտենի շարժակազմի համար 8607 21 100 9
8607 21 900 9
8607 29 000 0 համապատասխանության հայտարարագիր
14. Կոմպրեսորներ՝ մետրոպոլիտենի շարժակազմի համար 8414 80 110 0
8414 80 190 0
8414 80 220 0
8414 80 280 0
8414 80 510 0
8414 80 590 0
8414 80 730 0
8414 80 750 0
8414 80 780 0
8414 80 900 0 համապատասխանության սերտիֆիկատ
15. Ուժային շղթաների հպարկիչներ՝ էլեկտրաօդաճնշական և էլեկտրամագնիսական 8536 90 850 0 համապատասխանության հայտարարագիր
16. Մեքենավարի բազկաթոռ 9401 71 000 9
9401 79 000 9
9401 80 000 9 համապատասխանության հայտարարագիր
17. Սռնիներ՝ մետրոպոլիտենի շարժակազմի, պատրաստի 8607 19 100 9 համապատասխանության սերտիֆիկատ
18. Առանցքակալներ գլորման՝ մետրոպոլիտենի շարժակազմի առանցքակալատուփերի համար 8482 20 000 9
8482 30 000 9
8482 40 000 9
8482 50 000 9
8482 80 000 9 համապատասխանության սերտիֆիկատ
19. Ուժային շղթաների ապահովիչներ 8536 10 100 0
8536 10 500 0
8536 10 900 0 համապատասխանության հայտարարագիր
20. Կերպափոխիչներ ստատիկ 8504 40 830 0
8504 40 850 0
8504 40 870 0
8504 40 910 0 համապատասխանության սերտիֆիկատ
21. Մետրոպոլիտենի շարժակազմի զսպանակներ՝ զսպանավոր կախման 7320 20 200 9
7320 20 810 8
7320 20 850 8
7320 20 890 8
7320 90 900 8 համապատասխանության սերտիֆիկատ
22. Ուժային շղթաների զատիչներ, կարճամիակցիչներ, բաժանիչներ, փոխարկիչներ, հողակցիչներ 8536 30 200 0
8536 30 400 0
8536 30 800 0
8536 41 100 0
8536 41 900 0
8536 49 000 0
8536 50 040 0
8536 50 060 0
8536 90 010 0
8536 90 100 0
8536 90 200 0
8536 90 850 0 համապատասխանության սերտիֆիկատ
23. Մետրոպոլիտենի շարժակազմի վագոնի սայլակի շրջանակ 8607 19 900 9 համապատասխանության հայտարարագիր
24. Ռեզերվուարներ օդային 7310 10 000 0
7310 29 100 0
7310 29 900 0
7311 00 110 0
7311 00 130 0
7311 00 190 0
7311 00 300 0
7311 00 910 0 համապատասխանության հայտարարագիր
25. Ռեզիստորներ՝ գործարկման, էլեկտրական արգելակի, թրթռամարիչ 8533 10 000 0
8533 21 000 0
8533 29 000 0
8533 31 000 0
8533 39 000 0
8533 40 100 0
8533 40 900 0 համապատասխանության հայտարարագիր
26. Ապակեմաքրիչներ՝ մետրոպոլիտենի շարժակազմի համար 8479 89 970 7 համապատասխանության հայտարարագիր
27. Մետրոպոլիտենի շարժակազմի կայանման արգելակ (կատարման մասը) 8607 21 100 9
8607 21 900 9
8607 29 000 0 համապատասխանության հայտարարագիր
28. Մետրոպոլիտենի շարժակազմի ցիչ (ինքնակցիչ) 8607 30 000 0 համապատասխանության սերտիֆիկատ
29. Սայլակներ՝ մետրոպոլիտենի շարժակազմի շարժիչավոր և կցովի վագոնների 8607 11 000 0
8607 12 000 0 համապատասխանության սերտիֆիկատ
30. Արգելալծակներ՝ մեքենավարի 8607 21 100 9
8607 21 900 9
8607 29 000 0
8608 00 000 9 համապատասխանության սերտիֆիկատ
31. Քարշային էլեկտրաշարժիչներ 8501 53 500 0 համապատասխանության սերտիֆիկատ
32. Ունիվերսալ անջատիչներ՝ ինքնարգելակի 8607 21 100 9
8607 21 900 9 համապատասխանության սերտիֆիկատ
33. Գնացքի ռադիոկապի սարքեր 8517 69 900 0
8518 10 300 8
8518 10 960 0
8518 21 000 0
8518 22 000 9
8518 29 300 8
8518 29 960 0
8518 30 950 0
8518 40 800 8
8518 50 000 0 համապատասխանության սերտիֆիկատ
34. Մետրոպոլիտենի շարժակազմի կառավարման, հսկողության և անվտանգության սարքեր, մետրոպոլիտենի շարժակազմի ծրագրային միջոցներ՝ կրիչների վրա մատակարարվող 8523 29 310 1
8523 29 310 2
8523 29 310 9
8523 29 330 1
8523 29 330 2
8523 29 330 3
8523 29 330 4
8523 29 330 5
8523 29 330 6
8523 29 330 7
8523 29 330 8
8523 29 390 1
8523 29 390 2
8523 29 390 3
8523 29 390 4
8523 29 390 5
8523 29 390 6
8523 29 390 7
8523 29 390 8
8523 29 900 0
8523 49 250 0
8523 49 450 0
8523 49 510 0
8523 49 590 0
8523 49 910 1
8523 49 910 9
8523 49 930 0
8523 49 990 0
8523 51 910 1
8523 51 910 9
8523 51 930 0
8523 51 990 0
8523 59 910 1
8523 59 910 9
8523 59 930 0
8523 59 990 0
8530 10 000 0
8530 80 000 0
8531 20 200 0
8531 20 400 0
8531 20 950 0
8536 10 100 0
8536 10 500 0
8536 10 900 0
8537 10 100 0
8537 10 910 0 համապատասխանության հայտարարագիր
35. Գլաններ արգելակային 8607 21 100 9
8607 21 900 9
8607 29 000 0 համապատասխանության հայտարարագիր
Ծանոթագրություն 1. Սույն ցանկը կիրառելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։
2. Սույն ցանկը չի տարածվում՝
ա) հատուկ (տեխնոլոգիական) շարժակազմի վրա, որը պատկանում է մետրոպոլիտենի կազմակերպություններին, նախատեսված է այդ կազմակերպությունների տարածքներում մարդկանց և նյութական արժեքների տեղաշարժման, մետրոպոլիտենի շարժակազմի հետ գործողությունների կատարման և կազմակերպությունների սեփական կարիքների համար ենթակառուցվածքում տարբեր տեխնոլոգիական աշխատանքների կատարման համար, ինչպես նաև դրա բաղկացուցիչ մասերի վրա․
բ) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող՝
ԵԱՏՄ ՏԿ 052/2021-ն ուժի մեջ մտնելուց հետո՝ մետրոպոլիտենի շարժակազմը և դրա բաղկացուցիչ մասերը՝ մինչև ԵԱՏՄ ՏԿ 052/2021-ի ուժի մեջ մտնելը կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերին համապատասխան.
ի հավելումն ԵԱՏՄ ՏԿ 052/2021-ի ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ շահագործվող մետրոպոլիտենի համանման շարժակազմի ձեռք բերվող մետրոպոլիտենի շարժակազմ.
բաղկացուցիչ մասեր՝ որպես պահեստամասեր սույն ենթակետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված մետրոպոլիտենի շարժակազմի սպասարկման և վերանորոգման համար։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: