ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2024 թվականի թիվ 51 քաղ. Մոսկվա
ՄԻՆՉԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ 10-ՐԴ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 177 որոշմամբ հաստատված՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի կառուցվածքի և ձևաչափի 10-րդ աղյուսակում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2024 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2024 թվականի մայիսի 13-ի
թիվ 51 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի կառուցվածքի և ձևաչափի 10-րդ աղյուսակում կատարվող
1. 13.9.14.1 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13.9.14.1. Ռեեստրում անձի ընդգրկումը հաստատող փաստաթուղթը (cacdo:RegisterDocumentId Details) 7-րդ վանդակ О»։
2. 13.9.14.1.2 դիրքը, 13.9.14.1.2 դիրքի «ա» ենթակետը և 13.9.14.1.3 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«*.2. Երկրի ծածկագիրը (csdo:UnifiedCountryCode) M 1 «Երկրի ծածկագիրը (csdo:UnifiedCountryCode)» վավերապայմանը պետք է պարունակի այն պետության երկտառ ծածկագրի արժեքը, որտեղ շնորհվել է լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան
1 «Երկրի ծածկագիրը (csdo:UnifiedCountryCode)» վավերապայմանը չպետք է պարունակի հետևյալ արժաքները՝ «АМ», «ВY», «KG», «KZ», «RU»
ա) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը (codeListId ատրիբուտ) M 1 «Երկրի ծածկագիրը (csdo:UnifiedCountryCode)» վավերապայմանի «տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը (codeListId ատրիբուտ)» ատրիբուտը պետք է պարունակի «2021» արժեքը
*.3. Իրավաբանական անձի գրանցման համարը ռեեստրում ընդգրկելիս (casdo:RegistrationNumberId) 7-րդ վանդակ M 1 «Իրավաբանական անձի գրանցման համարը ռեեստրում ընդգրկելիս (casdo:RegistrationNumberld)» վավերապայմանը պետք է պարունակի օտարերկրյա լիազորված տնտեսական օպերատորի նույնականացման համարը»։
3. 13.12.2 դիրքում՝
ա) 4-րդ սյունակում՝ բոլոր վանդակներում «1» թիվը փոխարինել «2» թվով.
բ) 6-րդ սյունակում՝ վերջին վանդակում «ձևանմուշին՝ \d{6}|\d {8,10}» բառերը փոխարինել «ձևանմուշին՝ \d{10}» բառերով»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: