ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2024 թվականի թիվ 80 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 189 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 18-ի ««Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 025/2012) գործողության մեջ դնելու կարգի մասին» թիվ 189 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2024 թվականի հուլիսի 9-ի
թիվ 80 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 189 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշմամբ հաստատված՝ այն ստանդարտների ցանկում, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 025/2012) պահանջների պահպանումը.
ա) 1-ին, 4-րդ և 29-րդ կետերը հանել.
բ) 5-րդ սյունակում՝ 8-րդ, 9-րդ, 27-րդ 28-րդ, 30-րդ և 37-րդ կետերում ավելացնել «կիրառվում է մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը» բառերը.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1, 9.1, 27.1,28.1, 30.1 և 38-րդ կետերով՝
« 8.1 5-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները, 3-րդ, 7.1 և 7.2 կետերը ԳՕՍՏ 23190-2018 5.6 կետի առաջին պարբերություն, 5.21, 5.24, 5.28 -5.31, 5.33, 6.1, 6.5, 9.1-9.3 կետեր Կահույք գրավաճառքի. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
».
« 9.1 5-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները, 3-րդ, 7.1 և 7.2 կետերը ԳՕՍՏ 23508-2018 4.4 կետի առաջին պարբերություն, 4.16, 4.18-4.20, 4.22, 5.1, 5.5, 8.1 -8.3 կետեր Կահույք գրավաճառքի՝ պահեստատան համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
».
« 27.1 ԳՕՍՏ 19301.1-2022 5-րդ բաժին Կահույք մանկական, նախադպրոցական. Սեղանների գործառական չափեր ».
« 28.1 ԳՕՍՏ 19301.2-2022 5-րդ բաժին Կահույք մանկական, նախադպրոցական. Աթոռների գործառական չափեր
».
« 30.1 ԳՕՍՏ 19301.3-2022 5-րդ բաժին Կահույք մանկական, նախադպրոցական. Մահճակալների գործառական չափեր
».
« 38 ԳՕՍՏ 26682-2022 4-րդ բաժին Կահույք նախադպրոցական հիմնարկների համար. Գործառական չափեր
»:
2. Նշված որոշմամբ հաստատված՝ այն ստանդարտների ցանկում, որոնք պարունակում են «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 025/2012) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ՝
ա) 1-ին, 3-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ, 42-րդ, 44-րդ, 50-րդ և 52-րդ կետերը հանել.
բ) 5-րդ սյունակում՝ 7-րդ, 8-րդ 54-րդ և 55-րդ կետերում ավելացնել «կիրառվում է մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը» բառերը.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1, 8.1, 37.1, 43.1, 54.1 և 55.1 կետերով՝
« 7.1 ԳՕՍՏ 23190-2018 7.7 կետի երկրորդ պարբերություն Կահույք գրավաճառքի. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
».
« 8.1 ԳՕՍՏ 23508-2018 6.7 կետ Կահույք գրավաճառքի՝ պահեստատան համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
».
« 37.1 ԳՕՍՏ EN 1022-2023 Կահույք. Կահույք նստելու համար. Կայունությունը որոշելու մեթոդ
».
« 43.1 ԳՕՍՏ 23381-2022 5-8-րդ բաժիններ Աթոռներ աշակերտական և մանկական. Փորձարկման մեթոդներ
».
« 54.1 ԳՕՍՏ 23190-2018 8.7-8.9 կետեր Կահույք գրավաճառքի. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
».
« 55.1 ԳՕՍՏ 23508-2018 կետ 7.5 Կահույք գրավաճառքի՝ պահեստատան համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
».
դ) I բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ կետով՝
« 10.1 5-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ և հինգերորդ պարբերություններ, 2-րդ հավելված ԳՕՍՏ 23381-2022 4-րդ բաժին Աթոռներ աշակերտական և մանկական. Փորձարկման մեթոդներ
».
ե) 5-րդ սյունակում 37-րդ կետը լրացնել «կիրառվում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը» բառերով.
զ) 5-րդ սյունակում 43-րդ կետը «2019 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը» բառերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: