Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՑԱԾՐԱՎՈԼՏ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 004/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՑԱԾՐԱՎՈԼՏ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 004/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2024 թվականի թիվ 66 քաղ. Մոսկվա

ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՑԱԾՐԱՎՈԼՏ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 004/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՑԱԾՐԱՎՈԼՏ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 004/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 295 որոշմամբ հաստատված՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի հունիսի 18-ի

թիվ 66 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարվող

1. 1-3-րդ դիրքերը հանել։

2. 9-րդ, 16-րդ, 20-րդ, 21-րդ, 36-րդ, 37-րդ, 39-րդ, 40-րդ, 46-48-րդ, 51-րդ, 54-56-րդ, 60-րդ, 75-րդ, 83-րդ, 86-90-րդ, 93-րդ, 94-րդ, 142-147-րդ, 151-րդ և 182-րդ դիրքերում՝

5-րդ վանդակում «2023 թվական» բառերը փոխարինել «2025 թվական» բառերով.

6-րդ վանդակում «2025 թվական» բառերը փոխարինել «2027 թվական» բառերով։

3. 12-րդ, 15-րդ, 24-րդ, 42-րդ և 184-րդ դիրքերում՝

5-րդ վանդակում «2024 թվական» բառերը փոխարինել «2026 թվական» բառերով.

6-րդ վանդակում «2025 թվական» բառերը փոխարինել «2027» բառերով։

4. 52-րդ և 204-րդ դիրքերում՝

5-րդ վանդակում «2022 թվական» բառերը փոխարինել «2025 թվական» բառերով.

6-րդ վանդակում «2023 թվական» բառերը փոխարինել «2027 թվական» բառերով։

5. 56-րդ դիրքում 3-րդ սյունակում «IЕС 61557-9:2014» բառերը փոխարինել «IЕС 61557-9:2023» բառերով։

6. 57-59-րդ դիրքերը հանել։

7. 60-րդ դիրքի 3-րդ վանդակում «և IEC 62026-3:2014/СOR1:2015» բառերը փոխարինել «, IEC 62026-3:2014/COR1:2015 և IEC 62026-3:2014/COR2:2019» բառերով։

8. 61-րդ, 65-րդ և 66-րդ դիրքերը հանել:

9. 99-103-րդ, 119-րդ, 121-րդ, 129-րդ, 132-րդ, 134-րդ, 135-րդ, 137-րդ, 139-րդ, 200-րդ, 201-րդ, 209-րդ, 212-րդ, և 215-221-րդ դիրքերում՝

5-րդ վանդակում «2022 թվական» բառերը փոխարինել «2025 թվական» բառերով.

6-րդ վանդակում «2025 թվական» բառերը փոխարինել «2027 թվական» բառերով։

10. 137-րդ դիրքի 3-րդ վանդակը լրացնել «և IEC 62477- 1:2022/COR1:2024» բառերով։

11. 203-րդ դիրքը հանել:

12. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 222-226 դիրքերով՝

« 222 29.200 Անխափան էներգամատակարարման համակարգեր (UPS)։

Մաս 1. UPS-ի մասով ընդհանուր դրույթներ և դրանց ներկայացվող անվտանգության պահանջներ.

ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC 62040-1:2017-ի հիման վրա՝ ԳՕՍՏ IEC 62040-1-2018-ի փոխարեն 4-րդ հոդված 2025 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

223 29.200 Անխափան էներգասնուցման համակարգեր (UPS).

Մաս 5.3. Հաստատուն հոսանքի UPS. Աշխատանքային բնութագրերին և փորձարկումներին ներկայացվող պահանջներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC 62040-5-3:2016-ի հիման վրա 4-րդ հոդված 2025 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

224 29.120.40

29.130.20 Բաշխման և կառավարման ցածրավոլտ ապարատուրա. Մաս 6.1. Ապարատուրա՝ բազմաֆունկցիոնալ. Փոխարկման ապարատուրա՝ կոմուտացման.

ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC 60947-6-1:2021-ի հիման վրա՝ ԳՕՍՏ IEC 60947-6-1-2016-ի փոխարեն 4-րդ հոդված 2025 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

225 29.120.40

29.130.20 Բաշխման և կառավարման ցածրավոլտ ապարատուրա. Մաս 6.2. Սարքավորումներ՝ բազմաֆունկցիոնալ. Կառավարման և պաշտպանական կոմուտացման սարքվածքներ (կամ սարքավորումներ).

ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC 60947-6-2:2020-ի հիման վրա՝ ԳՕՍՏ IEC 60947-6-2-2013-ի փոխարեն 4-րդ հոդված 2025 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

226 29.130.20

31.180 Բաշխման և կառավարման ցածրավոլտ ապարատուրա. Մաս 4.3. Էլեկտրաշարժիչների հպարկիչներ և գործարկիչներ. Շարժիչների բեռնվածքներից տարբեր՝ բեռնվածքների համար փոփոխական հոսանքի կիսահաղորդիչ կոնտրոլերներ և հպարկիչներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC 60947-4-3:2020-ի հիման վրա՝ ԳՕՍՏ IEC 60947-4-3:2017-ի փոխարեն 4-րդ հոդված 2025 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։