Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 177 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հուլիսի 2024 թվականի թիվ 78 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 177 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի «Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Օծանելիքակոսմետիկական անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումը, և «Օծանելիքակոսմետիկական անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» թիվ 177 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի հուլիսի 9-ի

թիվ 78 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 177 որոշման մեջ կատարվող

1. Նշված որոշմամբ հաստատված՝ Միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումը, լրացնել հետևյալ դիրքերով՝

« 70.1 ԳՕՍՏ ԵՆ 12353-2023 «Քիմիական միջոցներ՝ ախտահանիչ և հականեխիչ. Մանրէասպան (ներառյալ Legionella), միկոմանրէասպան, սպորասպան, սնկասպան և վարակասպան (ներառյալ մանրէակերը) ակտիվության որոշման համար կիրառվող թեստ-միկրոօրգանիզմների պահպանում» կիրառվում է 2025 թվականի հուլիսի 1-ից

».

« 130.2 5-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ և 7-րդ կետեր ԳՕՍՏ ԻՍՕ/ ՏՍ 22176-2023 «Օծանելիքակոսմետիկական արտադրանք. Վերլուծական մեթոդներ. Քանակական վերլուծական մեթոդների վավերացման ընդհանուր մոտեցման մշակում» կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ից

».

« 185 5-րդ հոդվածի

7-րդ կետը, 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր ԳՕՍՏ ԻՍՕ/ՏՌ 23199-2023

Օծանելիքակոսմետիկական արտադրանք․ Հիդրոլատների օրգանական ցուցիչների հաշվարկ.

ԻՍՕ 16128-2-ի կիրառման լրացուցիչ տեղեկություն: կիրառվում է 2025 թվականի հուլիսի 1-ից

186 ԳՕՍՏ ԻՍՕ/ՏՌ 22582-2023 Օծանելիքակոսմետիկական արտադրանք. Լուծամզուքի շոգեհանման և օրգանական ցուցիչների հաշվարկի մեթոդներ. ԻՍՕ 16128-2-ի կիրառման լրացուցիչ տեղեկություն կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ից

»:

2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մեջ՝

ա) 1-ին դիրքի 4-րդ վանդակը լրացնել «կիրառվում է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը» բառերով.

բ) լրացնել հետևյալ դիրքերով՝

« 1.1 ԳՕՍՏ 790-2023 3-րդ և 4-րդ բաժիններ «Տնտեսական օճառ պինդ և ձեռքի օճառ պինդ. Ընդունման կանոններ և փորձարկման մեթոդներ» կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ից

».

« 27.1 ԳՕՍՏ ԻՍՕ 21322-2023 «Օծանելիքակոսմետիկական արտադրանք. Մանրէաբանություն. Արտադրանքի փորձարկման իրականացում կրիչների վրա» կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ից

».

« 34.1 5-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետեր ԳՕՍՏ ԻՍՕ 21392-2023 «Օծանելիքակոսմետիկական արտադրանք. Վերլուծական մեթոդներ. Ծանր մետաղների հետքային քանակի որոշումը՝ զանգվածասպեկտրաչափական ինդուկտիվ կապված պլազմայի մեթոդով» կիրառվում է 2025 թվականի հուլիսի 1-ից

».

« 40.1 5-րդ հոդվածի 6-րդ և 7.2 կետեր ԳՕՍՏ 34993-2023 «Օծանելիքակոսմետիկական արտադրանք. Թունաբանական գնահատում՝ հիմնված բաղադրիչների թունաբանական բնութագրերի վերլուծության հիման վրա» կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ից

».

գ) 49-րդ դիրքի 4-րդ վանդակը լրացնել «կիրառվում է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը» բառերով.

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 49.1դիրքով՝

« 49.1 ԳՕՍՏ ԵՆ 16274-2023* «Օծանելիքակոսմետիկական արտադրանք. Ալերգենների վերլուծության մեթոդ. Բուրումնավետ կոմպոզիցիաների կազմում 57 պոտենցիալ ալերգենների քանակական որոշում՝ գազային քրոմատազանգվածասպեկտրաչափական միջոցով» կիրառվում է 2025 թվականի հուլիսի 1-ից

».

ե) 54-րդ դիրքի 4-րդ վանդակը լրացնել «կիրառվում է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը» բառերով.

զ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.1 դիրքով՝

« 54.1 ԳՕՍՏ ԻՍՕ 24443-2023* «Օծանելիքակոսմետիկական արևապաշտպան արտադրանք. А սպեկտրի ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանման գործոնի մեծության որոշման in vitro մեթոդ» կիրառվում է 2025 թվականի հուլիսի 1-ից

»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։