ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2024 թվականի թիվ 88 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 145 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության չափման և հաշվի միավորների դասակարգչում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2024 թվականի հուլիսի 30-ի
թիվ 88 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության չափման և հաշվի միավորների դասակարգչում կատարվող
1. I բաժնում՝
ա) «Երկարության միավորներ-«02»» խմբում «001» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« 001 С45 015 ՆՄ Նանոմետր nanometre nm նմ «99» ծածկագրով ծանոթագրություն՝
«10*-9m»
»
բ) «Տեխնիկական միավորներ - «06» խմբում՝
«320» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« 320 С34 320 ՄՈԼ Մոլ mole mol մոլ «90» ծածկագրով ծանոթագրությունը՝
«Բելառուսի Հանրապետության համապետական դասակարգչում՝ «Չափումների և հաշվի միավորներ» ԲՀՀԴ 008-2021-ում ունի «0272» ծածկագիրը, Ղազախստանի Հանրապետությունում կիրառվող՝ Չափման և հաշվի միավորների միջպետական դասակարգչում ունի «272» ծածկագիրը
»
«349» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
« 940 Е37 Պիքսել pixel պիքս
941 Е38 Մեգապիքսել megapixel Մպիքս
»
բ) «Տնտեսական միավորներ - «07» խմբում՝
«383» ծածկագրով դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
« 341 341 ԿԳ ՊԱՅՄ․ ՎԱՌ./ԳԿԱԼ Պայմանական վառելիքի կիլոգրամը գիգակալորիայի նկատմամբ պայմ․վառ․ կգ/Գկալ
»
«984» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« 984 984 Ց/ՀԱ Ցենտներ հեկտարից ց/հա «90» ծածկագրով ծանոթագրությունը՝
«Բելառուսի Հանրապետության համապետական դասակարգչում՝ «Չափումների և հաշվի միավորներ» ԲՀՀԴ 008-2021-ում ունի «0650» ծածկագիրը, Ղազախստանի Հանրապետությունում կիրառվող՝ Չափման և հաշվի միավորների միջպետական դասակարգչում ունի «650» ծածկագիրը
»
«9049» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« 9049 Կալիումի օքսիդի տոննա տ К2О «90» ծածկագրով ծանոթագրությունը՝
«Բելառուսի Հանրապետության համապետական դասակարգչում՝ «Չափումների և հաշվի միավորներ» ԲՀՀԴ 008-2021-ում ունի «0858» ծածկագիրը
»
2. II բաժնում՝
ա) 3-րդ սյունակում 5-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«ՄԴ 064-2024 (խմբ. 1)»
բ) 16-րդ դիրքում 3-րդ սյունակում «Չափման և հաշվի միավորներ» բառերը փոխարինել «Չափումների և հաշվի միավորներ» բառերով
գ) 22-րդ դիրքի 3-րդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ 88 որոշմամբ վստահված աղբյուրներից մեկի դասակարգչի առանձին դիրքերում կատարվել են փոփոխություններ, ինչպես նաև ներառվել են նոր դիրքեր»:
3. III բաժնի 1.3.10. - 1.3.10.4 դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
1.3.10. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1
1.3.10.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը ամսաթիվը՝ 180 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է գործողության մեկնարկի ամսաթվին կամ Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ փոփոխությունների կատարման ամսաթվին 1
1.3.10.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1
*.1. Ակտի տեսակի ծածկագիրը պայմանանշանների նորմալացված տողը:
Ձևանմուշը՝ \d{5} Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը 1
*.2. Ակտի համարը պայմանանշանների տողը։
Նվազագույն երկարությունը՝ 1
Առավելագույն երկարությունը՝ 50 համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին 1
*.3. Ակտի ամսաթիվը ամսաթիվը՝ 180 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին 1
1.3.10.3. Գործողության ավարտի ամսաթիվը ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին 0..1
1.3.10.3. Գործողության ավարտի ամսաթիվը ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին 0..1
*. 1. Ակտի տեսակի ծածկագիրը պայմանանշանների նորմալացված տողը:
Ձևանմուշը՝ \d{5} Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը 1
*.2. Ակտի համարը պայմանանշանների տողը։
Նվազագույն երկարությունը՝ 1
Առավելագույն երկարությունը՝ 50 համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին
*.3. Ակտի ամսաթիվը ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին 1
»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: