Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2024 թվականի թիվ 89 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 2-ի թիվ 54 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի հուլիսի 30-ի

թիվ 89 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչում կատարվող

1. 1-ին աղյուսակի «RU» բաժինը «RU7020103» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

«RU7020104 Ռուսաստանի Դաշնության պետական արտաբյուջետային ֆոնդեր»։

2. II բաժնում՝

ա) 3-րդ սյունակում 5-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՄԴ 049-2024 (խմբ. 1)»․

բ) 3-րդ սյունակում 22-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 16-ի թիվ 64 որոշմամբ փոփոխություններ են կատարվել դասակարգչի առանձին դիրքերում, դիրք է հանվել․

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ 89 որոշմամբ փոփոխություններ են կատարվել դասակարգչի առանձին դիրքերում, ինչպես նաև ներառվել են նոր դիրքեր»:

3. 5-րդ աղյուսակում՝

ա) 3-րդ սյունակում՝ 1․2 դիրքում, տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ձևավորվում է ռուսերեն բառակապակցության տեսքով»․

բ) 1.3.3.3.3 դիրքը և 1.3.3.3.3 դիրքի ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

« 1.3.3.3.3 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի որոշակի տեսակի մասին տեղեկություններ որոշվում է ներդրված վավերապայմանների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1..*

*.1 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ծածկագիրը պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշը՝ [A-Z]{2}[0-9]{7} ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ 0..1

*.2 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի անվանումը պայմանանշանների տողը

Նվազ․ երկարությունը՝ 1

Առավ․ երկարությունը՝ 4000 ձևավորվում է ռուսերեն բառակապակցության տեսքով 0..1

*.3 Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկություններ որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1

*.3.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին կամ փոփոխությունների կատարման ամսաթվին 1

*.3.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկություններ որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1

*3.2.1. Ակտի տեսակի ծածկագիրը պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշը՝ \d{5} Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը 1

*3.2.2. Ակտի համարը պայմանանշանների տողը։ Նվազ․ երկարությունը՝ 1։Առավ. երկարությունը՝ 50 համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին 1

*3.2.3. Ակտի ամսաթիվը ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին 1

*.3.3. Գործողության ավարտի ամսաթիվը ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին 0..1

*.3.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկություններ որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 0..1

*.3.4.1. Ակտի տեսակի ծածկագիրը պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշը՝ \d{5} Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը 1

*.3.4.2. Ակտի համարը պայմանանշանների տողը։

Նվազ․ երկարությունը՝ 1։

Առավ. երկարությունը՝ 50 համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին 1

*3.4.3. Ակտի ամսաթիվը ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին 1

»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։