ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1-Ա «03» հունվարի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
03.01.2025 թ.
հ. 1-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի
գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոս-տային դա-սիչը
1 2 3 4 5 6 7
1 Աննա Սարգսյան Շիրակի փողոց, հ.2ա /Շիրակի փողոց, հ.2/32/, հ.714 բնա-կարան Բնակելի տարածքի նվիրատվության 11.12.2024թ. հ.21057 պայմանագրով, Աննա Սարգսյանին նվիրած Շիրակի փողոցի
հ.2ա /Շիրակի փողոց, հ.2/32/ հ.714 բնակարանին տրամադրել հասցե՝ Շիրակի փողոց, հ.2/32 շենք, բն.714 01113RVXGXCB
2 Արթուր Բարսեղյան
/լիազորված անձ/
«ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐ-ԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ Կորյունի փողոց, հ.14 և հ.14/3 շինու-թյուն «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ-ին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Կորյունի փողոցի հ.14 և հ.14/3 հասցեներում գտնվող հողամասի վրա առկա շինություններին /վկ. հ.01042022-01-0161 և հ.04012022-01-0380/ տրամադրել մեկ միասնական հասցե՝ Կորյունի փողոց, հ.14 01063HTUJSTS
3 Վահե Սեդրակյան
/լիազորված անձ/
Արթուր և Կարինե Արշակունիներ Ալիխանյան փողոց, 1-ին նրբանցք, հ.2 բնակելի տուն ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 25.11.2024թ. հ.ԵԴ2/0048/02/24 վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ, Արթուր և Կարինե Արշակունիներին անցած՝ Ալիխանյան փողոցի 1-ին նրբանցքի հ.2 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ի. Ալիխանյան փողոց, փակուղի, հ.2/2 01063FWFSCMY
4 Հայկ Գևորգյան
/լիազորված անձ/
Սարգիս Վարժապետյան Թադևոս Ավդալբեգյան /Այգեստան 4-րդ/ փողոց, հ.21 և հ.21 հասցեին կից հողա-մաս Սարգիս Վարժապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Թադևոս Ավդալբեգյան /Այգեստան 4-րդ/ փողոցի հ.21 և հ.21 հասցեին կից գտնվող հողամասերին /սեփ. վկ. հ.1290912 և հ.1297932/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Թադևոս Ավդալբեգյան փողոց, հ.21 01063HAFYW3J
5 Արթուր Բարսեղյան
/լիազորված անձ/ «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐ-ԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ Խանջյան փողոց, հ.19 շենք, հ.1 տարածք «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ -ին սեփականության իրավունքով պատկանող, Խանջյան փողոցի հ.19 շենքի հ.1 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.27062023-01-0287/ բաժանման հատակագծով առանձնացվող 427.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Խանջյան փողոց, հ.19 շենք, հ.3 01063VUDHDWT
6 Արթուր Քարամյան
/լիազորված անձ/
Սիմոն և Ժիրայր Թադևոսյաններ Ա. Խաչատրյան փողոց, հ.14 բնակելի տուն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 20.03.2023թ. հ.2240 և հ.2241 վկայագրերով, Սիմոն և Ժիրայր Թադևոսյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Ա. Խաչատրյան փողոցի հ.14 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ա. Խաչատրյան փողոց, հ.14/13 01033DSGUJL7
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան