Հոդված 3. ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 3. ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Տրակտորները, կցորդները և բաղադրամասերը բաց են թողնվում շուկայում շրջանառության մեջ սույն տեխնիկական կանոնակարգին, ինչպես նաև Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգերին համապատասխանելու դեպքում, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա պայմանով, որ դրանք անցել են համապատասխանության հավաստումը՝ սույն տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի, ինչպես նաև Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգերի համաձայն, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։
(1-ին կետը փոփ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)
2. Այն տրակտորները, կցորդները և բաղադրամասերը, որոնց համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հավաստված չէ, չպետք է մակնշվեն անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով և չեն թույլատրվում շուկայում շրջանառության մեջ բաց թողնել։
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)
3. Տրակտորները, կցորդները և բաղադրամասերը, որոնք մակնշված չեն անդամ պետությունների շուկայում շրջանառության միասնական նշանով, չեն թույլատրվում շուկայում շրջանառության մեջ բաց թողնել։
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)