Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 810-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 3-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 810-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի կազմում ընդգրկվող գործարար համայնքի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների ցանկը հաստատելու մասին» N 810-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հայաստանի գործատուների հանրապետական միություն» (համաձայնությամբ)» բառերով․

2) «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Իրազեկ հարկատու» տեղեկատվական հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)» բառերով․

3) «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Թուբի» բիզնեսի աջակցության հիմնադրամ (համաձայնությամբ)» բառերով։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևան

14.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։