Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 58-Ա «09» հունվարի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

09.01.2025 թ.

հ. 58-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Զարուհի Կարապետյան

/լիազորված անձ/

«ԴՎԻՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՓԲԸ Պարոնյան փողոց, հ.40 հողամաս «ԴՎԻՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Պարոնյան փողոցի հ.40 հասցեում գտնվող շենք-շինությունների /վկ. հ.12072024-01-0300/ բաժանման հատակագծով առանձնացվող 918.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Հ. Պարոնյան փողոց, հ.40/20 01063CSNBKNH

2 Արտյոմ Հարությունյան

/լիազորված անձ/

Մելանյա Բաբայան Ռոստոմի /Բ. Խմելնիցկի/ փողոց, հ.71 բնակելի տուն Մելանյա Բաբայանին պատկանող, Ռոստոմի /Բ. Խմելնիցկի/ փողոցի հ.71 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.29/ տրամադրել հասցե՝ Ռոստոմի փողոց, հ.71/3 01063LP2LKLB

3 Ռուբեն Եղիազարյան

/լիազորված անձ/

Բաղդասար Խալաթյան Բարձրաբերդի փողոց, հ.27/8 և հ.27/10 շինություն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի հ.ԵԿԴ/1578/02/16 վճռով, ձեռքբերման վաղեմության ուժով, Բաղդասար Խալաթյանի սեփականության իրավունքը ճանաչված, Բարձրաբերդի փողոցի հ.27/8 և հ.27/10 հասցեներում գտնվող 51.0քմ մակերեսով շինությանը /հող. սեփ. 46.57քմ, ընդհ. 137.31քմ/ տրամադրել հասցե՝ Բարձրաբերդի փողոց, հ.27/4 01063ESTUHMC

4 Հարություն և Մկրտիչ Նակաշյաններ Ռ. Մելիքյան փողոց, հ.48 հողամաս Հարություն և Մկրտիչ Նակաշյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Ռ. Մելիքյան փողոցի հ.48 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.26122024-01-0123/ բաժանման հատակագծով առանձնացվող 191.33քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ռ. Մելիքյան փողոց, հ.48/1 01073S4ATXWU

5 Արտյոմ Հարությունյան

/լիազորված անձ/

Հարություն Տիգրանյան Մամիկոնյանց փողոց, հ.15 շենք, հ.32 և Շիրվանզադեի փողոց, հ.15 տարածք Հարություն Տիգրանյանին սեփականության իրավունքով պատկանող, Մամիկոնյանց փողոցի հ.15 շենքի հ.32 և Շիրվանզադեի փողոցի հ.15 շենքում գտնվող տարածքներին /վկ. հ.22072024-01-0401 և վկ. հ.25072024-01-0318/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Մամիկոնյանց փողոց, հ.15 շենք, շինություն հ.32 01033RJCKGVG

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։