ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 56-Ա «09» հունվարի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
09.01.2025 թ.
հ. 56-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոս-տային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Արտավազդ Թադևոսյան Հանրապետության փողոց, հ.78 նկուղ Անշարժ գույքի նվիրատվության 17.12.2024թ. հ.15012 պայմանագրով, Արտավազդ Թադևոսյանին նվիրած` Հանրապետության փողոցի հ.78 շենքում գտնվող նկուղին տրամադրել հասցե՝ Հանրապետության փողոց, հ.78 շենք, հ.3/1 01063R89LKTM
2 Իրեն Կարագյոզյան
/լիազորված անձ/
Ստեփան Կարագյոզյան Մ. Բաղրամյան պողոտա, հ.56 նկուղ Ստեփան Կարագյոզյանին սեփականության իրավունքով պատկանող, Մ. Բաղրամյան պողոտայի հ.56 շենքում գտնվող նկուղին /վկ. հ.20122024-01-0141/ տրամադրել հասցե՝ Մ. Բաղրամյան պողոտա, հ.56 շենք, հ.78 01033KACVYTC
3 Հերմինե Դոլուխանյան
/լիազորված անձ/
Մանվել Նուբարյան Լուկաշինի փողոց, հ.37 բնակելի տուն Մանվել Նուբարյանին պատկանող, Լուկաշինի փողոցի հ.37 հասցեում գտնվող բնակելի տանը /ինվ. հ.1305/ տրամադրել հասցե՝ Ս.Լուկաշինի փողոց, հ.37/1 01013FUBVLVB
4 Լիլիթ Հովհաննիսյան
/լիազորված անձ/
Փարվիզ Նոսրաթիալամդարի Դավթաշեն «Ձոր-2» թաղամաս, հ.151/1 և հ.151/2 հողամաս Փարվիզ Նոսրաթիալամդարիին սեփականության իրավունքով պատկանող, Դավթաշեն «Ձոր-2» թաղամաս հ.151/1 և հ.151/2 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.18062021-01-0133 և վկ. հ.18062021-01-0278/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Դավթաշեն «Ձոր-2» թաղամաս, հ.151/2 01043BDPD8TZ
5 Ալվարդ Սիմոնյան
/լիազորված անձ/
Վլադիմիր Խուրշուդյան Բաշինջաղյան փողոց, հ.112 բնակելի տուն Վլադիմիր Խուրշուդյանին սեփականության իրավունքով պատկանող, Բաշինջաղյան փողոցի հ.112 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ.վկ. հ.2150153/ տրամադրել հասցե՝ Գ. Բաշինջաղյան փողոց, հ.112/4 010137TLALJL
6 Ֆելիքս Բաբուրյան
/լիազորված անձ/
Կարինե Բաբուրյան Հերացու փողոց, հ.16 շենք, հհ.8, 9, 10 և 15 վերնահարկ և ձեղնահարկ Հերացու փողոցի հ.16 շենքի հհ.8, 9, 10 և 15 հասցեներում կառուցված վերնահարկին և մանսարդին /հիմք՝ 04.10.2024թ. հ.01/19-Դ-121574-24-822 ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/ և Երևանի քաղաքապետի 09.12.2024թ. հ.4772-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Մ. Հերացու փողոց, հ.16 շենք, հ.8/1 01063ZKYLRWT
7 Նելլի Քոչարյան
/լիազորված անձ/
Դիանա Մկրտչյան Դիբի, Օֆելի Դեվիլ և Գայանե Մկրտչյան Բյուզանդի փողոց, հ.107 օժանդակ շինություն Բյուզանդի փողոցի հ.107 հասցեում գտնվող օժանդակ շինությանը /հիմք՝ սեփ. վկ. հ.2233620, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 19.11.2024թ. հ.39576 և հ.39577 վկայագրեր/ տրամադրել հասցե՝ Կ. Դեմիրճյան փողոց, հ.2/4 01063EFUZARR
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան