ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 72-Ա «10» հունվարի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող կամ նրանց փոխադրող անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2026 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2025թ. դեկտեմբերի 15-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
10.01.2025 թ.
հ. 72-Ա որոշման
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
հ/հ Հաշմանդամի
անունը և ազգանունը Հաշմանդամի
Նույնականաց-
ման տվյալը Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը
1 Գագիկ Արուճյան Անձնագիր
AU 0403829 10 CW 010 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
2 Նարե Աղվանյան Ծննդյան վկ.
ԱԲ 117079 24 SL 551 Հարություն Աղվանյան 31.12.2025թ.
3 Լևոն Հակոբյան Անձնագիր
AL 0232999 37 ZD 807 Նարեկ Եղիազարյան 31.12.2025թ.
4 Ռուզաննա Չատոյան Անձնագիր
AX 0331231 01 DC 005 Դավիթ Չատոյան 31.12.2025թ.
5 Արեն Սանամյան Ծննդյան վկ.
ԲԱ 401440 37 DK 183 Արիս Մանուչարյան 31.12.2025թ.
6 Անգելինա Հարությունյան Ծննդյան վկ.
ԱԲ 182597 99 SV 669 Նելլի Հարությունյան 31.12.2025թ.
7 Սեյրան Սանեյան Նույնականացման քարտ 015185994 05 RR 100 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
8 Նարեկ Հարությունյան Անձնագիր
AL 0276440 36 DR 536 Սմբատ Հարությունյան 01.05.2025թ.
9 Սևակ Միլիտոնյան Նույնականացման քարտ 010284883 13 MU 013 փոխադրվում է ինքնուրույն 01.09.2025թ.
10 Էդիկ Անտոնյան Անձնագիր
AU 0571291 03 HH 077 Ռուդիկ Անտոնյան 31.12.2025թ.
11 Արմեն Աթաբեկյան Անձնագիր
AL 0454849 34 SD 088 փոխադրվում է ինքնուրույն 01.05.2025թ.
12 Արմինե Վարդանյան Անձնագիր
AT 0414691 36 OC 417 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
13 Արթուր Կարապետյան Անձնագիր
AL 0634027 35 DC 431 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան