ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 10-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Եվրոպայի բասկետբոլի ֆեդերացիայի ֆինանսավորմամբ «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված բասկետբոլի գնդակների (1000 հատ՝ 20 տեղ, 4,983 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 376,030 դրամ, բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներին, մարզական ակումբներին անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն և բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
15.01.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 10-Ա որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
Ստացողը Բասկետբոլի
գնդակ (հատ) Գինը (եվրո) Արժեքը (եվրո)
Թիվ 35 միջնակարգ դպրոց 20 հատ 4,983 99,66
Թիվ 107 միջնակարգ դպրոց 20 հատ 4,983 99,66
Թիվ 2 հիմնական դպրոց 20 հատ 4,983 99,66
Թիվ 7 հիմնական դպրոց 20 հատ 4,983 99,66
Թիվ 11 հիմնական դպրոց 20 հատ 4,983 99,66
Թիվ 14 հիմնական դպրոց 20 հատ 4,983 99,66
Թիվ 20 հիմնական դպրոց 20 հատ 4,983 99,66
Թիվ 52 հիմնական դպրոց 20 հատ 4,983 99,66
Թիվ 71 հիմնական դպրոց 20 հատ 4,983 99,66
Կիլիկիա մանկապատանեկան բասկետբոլային ակումբ 50 հատ 4,983 249,15
Ուրարտու բասկետբոլային ակումբ 50 հատ 4,983 249,15
Հատիս բասկետբոլային ակումբ 50 հատ 4,983 249,15
Բազե բասկետբոլային ակումբ 50 հատ 4,983 249,15
Արթիկ բասկետբոլային ակումբ 50 հատ 4,983 249,15
ՀԱԹ բասկետբոլային ակումբ 50 հատ 4,983 249,15
Էրեբունի բասկետբոլային ակումբ 50 հատ 4,983 249,15
Ֆոքսիս բասկետբոլային ակումբ 50 հատ 4,983 249,15
Հայաստանի մինչև 16 տարեկան կանանց հավաքական 70 հատ 4,983 348,81
Հայաստանի մինչև 18 տարեկան կանանց հավաքական 70 հատ 4,983 348,81
Հայաստանի մինչև 18 տարեկան տղամարդկանց
հավաքական 70 հատ 4,983 348,81
Հայաստանի մինչև 20 տարեկան կանանց հավաքական 70 հատ 4,983 348,81
Հայաստանի մինչև 20 տարեկան տղամարդկանց
հավաքական 70 հատ 4,983 348,81
Հայաստանի մինչև 16 տարեկան տղամարդկանց
հավաքական 70 հատ 4,983 348,81
Ընդամենը 1000 4983
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
15.01.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ