Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի ԹԻՎ 54 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 օգոստոսի 2012 թվականի թիվ 125 քաղ. Մոսկվա

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի ԹԻՎ 54 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի առանձին որոշումներում կատարել փոփոխություններ՝ թիվ 1 հավելվածի համաձայն։

2. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումները՝ ըստ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ցանկի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և Մաքսային միության միասնական մաքսային սակագինը հաստատելու մասին» թիվ 54 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

Նախագահ՝ Վ. Բ. Խրիստենկո

Հավելված թիվ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի օգոստոսի 16-ի

թիվ 125 որոշման

Փոփոխություններ

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի առանձին որոշումներում կատարվող

(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԽ 22.04.24 թիվ 54)

Հավելված թիվ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի օգոստոսի 16-ի

թիվ 125 որոշման

Ցանկ

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ուժը կորցրած ճանաչված որոշումների

1. Մաքսային միության հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 25-ի «Բելառուսի Հանրապետությունում գյուղատնտեսական տոհմային կենդանիների և դրանց տոհմային արտադրանքի ներմուծման ժամանակավոր լիցենզավորման մասին» թիվ 909 որոշում։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 25-ի «Թղթի և ստվարաթղթի առանձին տեսակների նկատմամբ Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի գործողությունը երկարաձգելու մասին» թիվ 917 որոշում։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մարտի 15-ի «Ռազմանավերի նկատմամբ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 10 որոշում։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի ապրիլի 5-ի «Քաղաքացիական օդանավերով թռիչքի նմանակման վարժական սարքերի նկատմամբ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 15 որոշում:

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 31-ի «Հում նավթի նկատմամբ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 51 որոշում:

6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 31-ի «Նավթային և գազային հորատանցքերի հորատման համար նախատեսված սուզվող հորատման կայանքների նկատմամբ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելու և ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ սահմանելու մասին» թիվ 53 որոշում։

7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 20-ի «Ֆոսֆատների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի իջեցման մասին» թիվ 87 որոշում։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։