ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2025 թվականի N 52-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի չափերի հաշվարկման և հատուցման վճարման կարգը, հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերը, օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակարանի համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի նվազագույն չափը և պետական ու համայնքային բյուջեների միջոցներից հատկացվող գործուղման ծախսերի նվազագույն և առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի.».
2) որոշման N 1 հավելվածի՝
ա. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ոչ պետական և ոչ համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում գործուղման ծախսերի` սույն որոշման N 2 հավելվածով, իսկ օտարերկրյա պետություններ գործուղման դեպքում ցանկով նախատեսված չափերը համարվում են նվազագույն չափեր:»,
բ. 3-րդ գլխի վերնագիրը, 21-րդ և 22-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
21. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման մեկնած աշխատողին գործուղում մեկնելուց առաջ օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, գիշերավարձը և ճանապարհածախսը` սույն կարգով սահմանված նվազագույն գումարի չափով: Պետական և համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող օրապահիկի ծախսերի չափը` 5000 դրամը, համարվում է նվազագույն, որը նաև առավելագույն է: Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման ենթակա է համարվում գիշերավարձի և ճանապարհածախսի գումարի տարբերությունը, բայց ոչ ավելի, քան սույն կարգով սահմանված առավելագույն չափը:
22. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղվող աշխատողի համար ճանապարհածախսի նվազագույն չափ է համարվում աշխատանքի հիմնական վայրից դեպի գործուղման վայր հասնելու համար անհրաժեշտ գործող միջմարզային կամ միջպետական ավտոբուսային երթուղիների սակագները: Պետական և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորման դեպքում առավելագույն չափ է համարվում միկրոավտոբուսային համապատասխան երթուղու սակագինը:».
3) որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ
Օրապահիկի ծախսերի չափը (դրամ) Գիշերավարձի չափը
(դրամ)
նվազագույնը առավելագույնը (պետական և համայնքային
բյուջեների միջոցներից) հատկացվող ծախսերի)
ՀՀ տարածք Երևան
5000 5000 20000 25000
».
4) որոշման N 7 հավելվածի աղյուսակի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 12-րդ, 20-րդ, 23-րդ, 27-րդ, 28-րդ, 31-րդ, 34-րդ, 36-րդ, 37-րդ, 39-րդ, 46-րդ, 48-րդ, 54-րդ, 55-րդ, 56-րդ և 57-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
(Վաշինգտոն) $ 3,400 $ 3,200
2. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
(Նյու Յորք) $ 4,000 $ 3,800
»,
« 4. Ավստրիայի Հանրապետություն
(Վիեննա) € 2,000 € 1,800
5. Արաբական Միացյալ Էմիրություններ
(Աբու Դաբի) $ 2,300 $ 2,100
6. Արաբական Միացյալ Էմիրություններ
(Դուբայ) $ 2,400 $ 2,200
»,
« 9. Բելգիայի Թագավորություն
(Բրյուսել) € 2,100 € 1,900
»,
« 12. Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
(Բեռլին) € 2,100 € 1,900
»,
« 20. Իտալիայի Հանրապետություն
(Հռոմ) € 2,600 € 2,400
»,
« 23. Լեհաստանի Հանրապետություն
(Վարշավա) € 1,500 € 1,300
»,
« 27. Հնդկաստանի Հանրապետություն
(Դելի) $ 1,700 $ 1,500
28. Հունաստանի Հանրապետություն (Աթենք) € 1,900 € 1,700
»,
« 31. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
(Լոնդոն) £2,700 £2,500
»,
« 34. Նիդերլանդների Թագավորություն
(Ամստերդամ, Հաագա) € 2,100 € 1,900
»,
« 36. Շվեյցարիայի Համադաշնություն
(Ժնև) 3,800 CHF 3,600 CHF
37. Չեխիայի Հանրապետություն
(Պրահա) € 1,800 € 1,600
»,
« 39. Ռումինիայի Հանրապետություն
(Բուխարեստ) € 1,200 € 1,000
»,
« 46. Վատիկան € 2,600 € 2,400
»,
« 48. Վրաստան
(Թբիլիսի) $ 1,100 $ 900
»,
« 54. Ֆրանսիայի Հանրապետություն
(Փարիզ) € 2,800 € 2,600
55. Ֆրանսիայի
Հանրապետություն (Ստրասբուրգ) € 1,700 € 1,500
56. Ֆրանսիայի Հանրապետություն
(Լիոն) € 1,500 € 1,300
57. Ֆրանսիայի Հանրապետություն
(Մարսել) € 1,500 € 1,300
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
16.01.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունվարի 2025 թվական: