ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«14» հունվարի 2025 թվականի N 3-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 151-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 151-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված NN 2-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն NN 1-5 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
կողմ (13) դեմ (0) ձեռնպահ (0)
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԼՈՒՍԻՆԵ ԵՐԻՑՅԱՆ
ԳՈՌ ՄԱՐԿՈՍՅԱՆ
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ՊԱՊԱՆՅԱՆ
ՎԱՐՍԵՆԻԿ ԲԼԵՅԱՆ
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՔՅԱԼՈ ՀԱՍՈՅԱՆ
ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԳՐԻՇԱ ԿՈԲԱԼՅԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
2025 թ. հունվարի 14
գ. Ջրվեժ
Հավելված N 1-5
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի
ավագանու 2025 թվականի
հունվարի 14-ի N 3-Ն որոշման
«Հավելված N 2-6
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի
ավագանու 2024 թվականի
դեկտեմբերի 25-ի N 151-Ն որոշման»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունվարի 2025 թվական: