Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 105-Ա «15» հունվարի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

15.01.2025 թ.

հ. 105-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոս-տային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 «ՕԼԴ ՍԻԹԻ» ՓԲԸ Եզնիկ Կողբացու փողոց, հ.22 հողամաս Անշարժ գույքի առուվաճառքի 25.12.2024 թ. հ.26973 պայմանագրով, «ՕԼԴ ՍԻԹԻ» ՓԲԸ-ի կողմից ձեռք բերված Եզնիկ Կողբացու փողոցի հ.22 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Եզնիկ Կողբացու փողոց, հ.22/5 01063S2TCSGV

2 Գագիկ Եղիազարյան

/լիազորված անձ/ Գաբրիել Եղիազարյան

Պրահայի փողոց, հ.22 բնակելի տուն Գաբրիել Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող, Պրահայի փողոցի հ.22 հասցեում գտնվող բնակելի տների /վկ. հ.24122024-01-0755, հող.՝ 201.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 102.92քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Պրահայի փողոց, հ.22/1 01063VRTJHHC

3 Կարինե Կարապետյան Խնկո-Ապոր փողոց, հ.8 բնակելի տուն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 11.12.2024 թ. հ.6386 վկայագրով Կարինե Կարապետյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Խնկո-Ապոր փողոցի հ.8 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Խնկո-Ապոր փողոց, հ.8/5 01033V5MCCSF

4 Լիլիթ Եսայան Աբովյան փողոց, հ.26ա շենք, հ.60 ավտոտնակ Լիլիթ Եսայանին սեփականության իրավունքով պատկանող, Աբովյան փողոցի հ.26ա շենքի հ.60 բնակարանի ավտոտնակին /վկ. հ.25042023-01-0110/ տրամադրել հասցե՝ Աբովյան փողոց, հ.26ա շենք, ավտոտնակ հ.8 01063TLFFULG

5 Բաբկեն Առաքելյան Հաղթանակ 1-ին փողոց, հ.44/3 շինություն Բաբկեն Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ 1-ին փողոցի հ.44/3 հասցեում գտնվող շինությանը /պահեստ/ /վկ. հ.03112022-01-0094/ տրամադրել հասցե՝ Պ. Տիչինայի փողոց, հ.169/7 01013MUUBZXQ

6 Սեյրան, Թամարա, Թեհմինե Բաղդասարյաններ,

Ասյա Գեդոյան և Լենա Մանուչարյան Մոլդովական փողոց, հ.56 շենք, հ.50 և հ.50/1 բնակարան Մոլդովական փողոցի հ.56 շենքի հ.50 և հ.50/1 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հհ.22102024-01-0457 և 09102024-01-0415/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Մոլդովական փողոց, հ.56 շենք, բն.50 010833XVQKBH

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։