ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2025 թվականի N 02-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 121-Ն որոշման NN 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1-6 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -11
Ռ. ԱՎԴԱԼՅԱՆ
Է. ԱՐՇԱԿՅԱՆ
Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Տ. ԳԱՍՊԱՐՅԱՆ
Գ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ
Վ. ՅՈՒՍՈՒԲՈՎ
Գ. ՋԱՎՈՒԿՑՅԱՆ
Ա. ՍՈԼՈՅԱՆ
Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ Դեմ -0 Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Է. ԱՐՇԱԿՅԱՆ
2025 Հունվարի 15
ք. Տաշիր
Հավելվածներ 1-6
ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու
2025 թվականի հունվարի 15-ի
N 02-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունվարի 2025 թվական: