Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 18.12.2001 ԹՎԱԿԱՆԻ N 02/1996 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 փետրվարի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 12403045

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

3 փետրվարի 2003 թ.

ք. Երևան N 03/05-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 18.12.2001 ԹՎԱԿԱՆԻ N 02/1996 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ա» կետը և նպատակ ունենալով կարգավորել Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված մի քանի հարցեր՝

Հրամայում եմ`

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 18.12.2001 թվականի N 02/1996 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակի 1-ին կետը լրացնել նոր «գ» ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝

«գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, գլխավոր գրասենյակի ստորաբաժանումների ղեկավարներ և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունների պետերը և կենտրոնների տնօրենները:»:

Ե. Զախարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։