ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«16» հունվարի 2025 թ.
ք. Էջմիածին թիվ 6-Ն
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24.4-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց, թույլատրվում է
1) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում գտնվող Զվարթնոցի այգում, համաձայն թիվ 1 հավելվածի իրավիճակային հատակագծի:
2) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ թաղամասում գտնվող Արամ Մանուկյանի անվան այգում, համաձայն թիվ 2 հավելվածի իրավիճակային հատակագծի:
3) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Վ.Տերյան փողոցում գտնվող Վահան Տերյանի անվան այգում, համաձայն թիվ 3 հավելվածի իրավիճակային հատակագծի:
4) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Եղիշե Չարենցի փողոցում գտնվող Եղիշե Չարենցի անվան այգում, համաձայն թիվ 4 հավելվածի իրավիճակային հատակագծի:
5) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Անմար Կրակ հուշահամալիրի տարածքում, համաձայն թիվ 5 հավելվածի իրավիճակային հատակագծի:
2. Սահմանել Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության հետևյալ արգելված վայրերը՝
1) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի համայնքապետարանի շենքի դիմաց գտնվող Ազատության պուրակում, համաձայն թիվ 6 հավելվածի իրավիճակային հատակագծի:
2) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում, համաձայն թիվ 7 հավելվածի իրավիճակային հատակագծի:
3) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի փողոցի թիվ 75 հասցեում գտնվող «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի տարածքում և այգում, համաձայն թիվ 8 հավելվածի իրավիճակային հատակագծի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մարտի 1-ից:
Հ/Հ Ազգանուն Անուն Կողմ Դեմ Ձեռնպահ Հ/Հ Ազգանուն Անուն Կողմ Դեմ Ձեռնպահ
1. Դիանա Գասպարյան ________ _______ _______ 8. Վարդան Գրիգորյան ________ ______ _______
2. Էդվարդ Ափոյան ________ _______ _______ 9. Կարեն Մովսիսյան ________ ______ _______
3. Նաիրա Բասենցյան ________ _______ _______ 10. Գոհար Նիկողոսյան ________ ______ _______
4. Արամայիս Միրզոյան ________ _______ _______ 11. Վահան Հախվերդյան ________ ______ _______
5. Գևորգ Ղազարյան ________ _______ _______ 12. Հրաչյա Ավետիսյան ________ ______ _______
6. Լիլիթ Միրզախանյան ________ _______ _______ 13. Աղասի Բաղդասարյան ________ ______ _______
7. Ներսես Մելիքյան ________ _______ _______ 14. Նաիրա Գրիգորյան ________ ______ _______
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հավելված 1-8
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2025 թվական: