ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 147-Ա «17» հունվարի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Հավելված
Երևանի քաղաքապետի
17.01.2025թ.
հ. 147-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 ՀՀ ՏԿԵՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ Աբովյան փողոց, հ.60, շինություն հ.1 և Աբովյան փողոց, հ.58/4 հողամաս Աբովյան փողոցի հ.60, շինություն հ.1 և Աբովյան փողոցի հ.58/4 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.505610 և հ.23022012-01-0361/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Աբովյան փողոց, հ.58/4 01063FBKZT6S
2 Լուսիկ Սարգսյան, Սամվել Գրիգորյան Նորագավիթ 4-րդ փողոց, հ.5/1 հողամաս Լուսիկ Սարգսյանին և Սամվել Գրիգորյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Նորագավիթ 4-րդ փողոցի հ.5/1 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.25112024-01-0249/ բաժանման հատակագծով առանձնացվող 135.24քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նորագավիթ 4-րդ փողոց, հ.5/2 01113F4JXZLS
3 Աստղիկ Սարգսյան
/լիազորված անձ/
«ԱՀ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ
/սեփականատեր/ Լվովյան փողոց, հ.26 շենք, հ.16 բնակարան «ԱՀ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Լվովյան փողոցի հ.26 շենքի հ.16 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.13012025-01-0135/ բաժանման հատակագծով առանձնացվող 48.83քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Լվովյան փողոց, հ.26 շենք, բն.16/1 01083B9XXB6E
4 Սերգեյ Վիրաբյան 2-րդ Արհեստավորների փողոց, հ.8 բնակելի տուն Սերգեյ Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող, 2-րդ Արհեստավորների փողոցի հ.8 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.2578844/ տրամադրել հասցե՝ Արհեստավորների 2-րդ փողոց, հ.8/7 01063JFFDVEE
5 Արտակ Իսրաելյան Սիլիկյանի հին խճուղի, հ.44/5 հողամաս Արտակ Իսրաելյանին սեփականության իրավունքով պատկանող, Սիլիկյանի հին խճուղու հ.44/5 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.12042022-01-0296/ բաժանման հատակագծով առանձնացվող 483.99քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Սիլիկյան հին խճուղի, հ.44/6 01013LXUBVNN
6 Հայկ Հովհաննիսյան
/լիազորված անձ/
Վահան Հովհաննիսյան Վ. Մամիկոնյան փողոց, հ.15 բնակելի տուն Վահան Հովհաննիսյանին պատկանող, Վ. Մամիկոնյան փողոցի հ.15 հասցեում գտնվող բնակելի տանը /ինվ. հ.41140/ տրամադրել հասցե՝ Վ. Մամիկոնյան փողոց, հ.15/2 01073JM6CMXH
7 Մարգարիտ Բաբայան
/լիազորված անձ/
Գեղամ Պետրոսյան Խուդյակովի փողոց, 3-րդ նրբանցք, հ.60 բնակելի տուն ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 30.11.2020թ. հ.ԵԴ/32670/02/20 վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ, Գեղամ Պետրոսյանին անցած՝ Խուդյակովի փողոցի 3-րդ նրբանցքի հ.60 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Մարշալ Խուդյակովի փողոց, 3-րդ նրբանցք, հ.60/4 01023JSE2HJ7
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ