Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԱՆԱՉ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

«17» հունվար 2025 թ. թիվ 04-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԱՆԱՉ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել՝

1) «Քաղաքային հողերի և կանաչապատ տարածքների մասին» Ձև 1-կանաչ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի.

2) «Քաղաքային հողերի և կանաչապատ տարածքների մասին» Ձև 1-կանաչ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագահ՝

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2025 թվականի հունվարի 17-ի

թիվ 04-Ն որոշման

Ակտի պատկեր

Բաժին 1. Քաղաքային հողեր, կանաչապատ տարածքներ

հեկտար

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկագիրը Ընդամենը

Ա Բ 1

Քաղաքային բնակավայրերի հողերի ընդհանուր մակերեսը քաղաքի սահմանագծում տարեվերջին 100

Քաղաքային բնակավայրերի կանաչ տնկարկների ընդհանուր մակերեսը, ընդամենը (105.1+105.2+105.3), այդ թվում՝ 105

ընդհանուր օգտագործման, որից՝ 105.1

ծառածածկ տարածքներ 105.1.1

այլ կանաչ տարածքներ (սիզամարգեր, ծաղկային մակերես և այլն) 105.1.2

սահմանափակ օգտագործման, որից՝ 105.2

ծառածածկ տարածքներ 105.2.1

այլ կանաչ տարածքներ (սիզամարգեր, ծաղկային մակերես և այլն) 105.2.2

հատուկ նշանակության, որից՝ 105.3

ծառածածկ տարածքներ 105.3.1

այլ կանաչ տարածքներ (սիզամարգեր, ծաղկային մակերես և այլն) 105.3.2

Բաժին 2. Հաշվետու տարում իրականացված աշխատանքներ

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկագիրը Չափման միավորը Ընդամենը

Ա Բ Գ 1

Հատված ծառեր 200 հատ

Հատված թփեր և (կամ) տեղահանված բուսաշերտ 205 հա

Տնկված ծառեր 210 հատ

Տնկված թփեր 215 հատ

Տնկված բազմամյա ծաղիկներ 220 հատ

Կանաչ տարածքների և անտառապուրակների վերականգնում և ընդլայնում, ընդամենը, այդ թվում՝ 225 հա

նոր այգիների, զբոսայգիների հիմնադրում և

վերականգնում 225.1 հա

սիզամարգերի վերականգնում 225.2 հա

Բաժին 3. Ֆինանսական միջոցների մուտքերը

դրամ

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկագիրը Ֆինանսական միջոցների մուտքեր

Ա Բ 1

Ընդամենը, այդ թվում` 300

ՀՀ բյուջեից (պետական, համայնքային) 300.1

նվիրատվություններից 300.2

այլ 300.3

Բաժին 4. Ֆինանսական ծախսերը

դրամ

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկագիրը Ֆինանսական ծախսեր

Ա Բ 1

Ընդամենը, այդ թվում` 400

նյութական ծախսեր 400.1

ոչ նյութական ծառայությունների վճարումներ 400.2

գործուղման ծախսեր 400.3

աշխատավարձ և դրան հավասարեցված այլ

վճարումներ 400.4

հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի

ձեռք բերման 400.5

այլ 400.6

Ղեկավար՝ ____________________________ ____________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝ ____________________________ ____________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

« _ _ »______ ____20___թ.

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2025 թվականի հունվարի 17-ի

թիվ 04-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԱՆԱՉ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Քաղաքային հողերի և կանաչապատ տարածքների մասին» Ձև 1-կանաչ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները քաղաքների մասով (այսուհետ` ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մայիսի 25-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. Բաժին 1-ի «100» ծածկագրով տողում լրացվում է քաղաքային բնակավայրերի հողերի ընդհանուր մակերեսը քաղաքի սահմանագծում տարեվերջին: Սույն հրահանգի իմաստով բնակավայրի սահմանագիծ է համարվում այն սահմանը (գիծը), որը բաժանում է տվյալ բնակավայրը շրջակա հողերից և այլ բնակավայրերից:

7. «105» ծածկագրով տողում լրացվում է (ինքնաշխատ) քաղաքային բնակավայրերի կանաչ տնկարկների ընդհանուր մակերեսը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 108-Ն որոշման (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=119785), որից «105.1» ծածկագրով տողում՝ ընդհանուր օգտագործման, «105.2» ծածկագրով տողում՝ սահմանափակ օգտագործման և «105.3» ծածկագրով տողում՝ հատուկ նշանակության հողերի մակերեսը:

8. «105.1.1» և «105.1.2» ծածկագրերով տողերում լրացվում են ընդհանուր oգտագործման կանաչ տարածքները` բնակչության հանգստավայրեր հանդիսացող անտառները, անտառապուրակները, զբոսայգիները, զբոսապուրակները, այգիները կամ պարտեզները, գերեզմանոցները:

9. «105.2.1» և «105.2.2» ծածկագրերով տողերում լրացվում են սահմանափակ օգտագործման ծառածածկ և այլ կանաչ տարածքները` բնակեցված տարածքների, դպրոցների, մանկական հիմնարկների, հասարակական շենքերի` կրթական, մշակութային, գիտական և այլ հաստատությունների, սպորտային կառույցների, առողջապահական հիմնարկների, արդյունաբերական կազմակերպությունների և այլ սահմանափակ օգտագործման տարածքները:

10. «105.3.1» և «105.3.2» ծածկագրերով տողերում լրացվում են հատուկ նշանակության` մայրուղիների, փողոցների, ջրապաշտպան, քամապաշտպան, հակաէրոզիոն տնկարկների, սանիտարապաշտպանական և պաշտպանական գոտիների, բուսաբանական, կենդանաբանական այգիների, ցուցահանդեսների ծառածածկ և այլ կանաչ տարածքների վերաբերյալ տվյալներ:

11. Հաշվետու տարում իրականացված աշխատանքների վերաբերյալ տվյալները լրացվում են Բաժին 2-ում: «200» և «205» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխանաբար տվյալներ հատված ծառերի քանակի, հատված թփերի և (կամ) տեղահանված բուսաշերտի տարածքի վերաբերյալ, «210» - «220» ծածկագրերով տողերում՝ տնկված ծառերի, թփերի և բազմամյա ծաղիկների քանակների վերաբերյալ, իսկ «225» ծածկագրով տողում (ինքնաշխատ)՝ այն կանաչ տարածքների և անտառապուրակների վերաբերյալ՝ ըստ տեսակների, որտեղ կատարվել են վերականգնման ու ընդլայնման աշխատանքներ:

12. Բաժին 3 և 4-ի ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունվում է հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը: «300» ծածկագրով տողում լրացվում են (ինքնաշխատ) բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից՝ «300.1» ծածկագրով տողում լրացվում են պետական և համայնքային բյուջեից մուտքերը, «300.2» ծածկագրով տողում՝ նվիրատվություններից (օրինակ՝ զարգացման ծրագրերից) և «300.3» ծածկագրով տողում՝ այլ աղբյուրներից ստացված դրամական մուտքերը:

13. Բաժին 4-ի «400» ծածկագրով տողում լրացվում են (ինքնաշխատ) ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից՝

1) «400.1» ծածկագրով տողում («նյութական ծախսեր») լրացվում են ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «400.2» ծածկագրով տողում («ոչ նյութական ծառայությունների վճարումներ»)՝ լրացվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «400.3» ծածկագրով տողում («գործուղման ծախսեր»)՝ լրացվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «400.4» ծածկագրով տողում («աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ»)՝ լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները,

5) «400.5» ծածկագրով տողում լրացվում են ռեսպոնդենտների կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և հիմնավերանորոգման ծախսերը.

6) «400.6» ծածկագրով տողում լրացվում են սույն հրահանգի 13-րդ կետի 1-5-րդ ենթակետերում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։