Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԿԱՎԱՍԱԿԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«17» հունվար 2025 թ. N 10-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԿԱՎԱՍԱԿԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.

Հրամայում եմ

1. Հաստատել կավասակի հիվանդությամբ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

17.01.2025 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի հունվար «17»-ի

թիվ 10-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ԿԱՎԱՍԱԿԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

Հ/Հ Կոդը Անվանում

1) H65 M30.3 Լորձամաշկային լիմֆոնոդուլյար համախտանիշ (Կավասակիի)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

Ձև 1

1) Տարիքային խումբ Երեխաներ

2) Սեռ արական, իգական

3) Բարդություններ առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4) Հիվանդության փուլը Սուր, ենթասուր, լավացում

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /հիվադնաոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության/ հիվադանոցային

6) Բուժօգնության տրամադրման ձևը /անհետաձգելի, պլանային/ անհետաձգելի

7) Կիրառման շրջանակը Մանկաբույժներ, մանկական վարակաբաններ, ռևմատոլոգներ

8) Գանգատներ ա․Տենդ,

բ․Անհանգստություն,

գ․Ցան,

դ․Եղջերաթաղանթների կարմրություն,

ե․Վերջույթների այտուց,

զ․Բերանի լորձաթաղանթի ախտահարում,

է․Պարանոցային լիմֆատիկ հանգույցի մեծացում,

ը․Մաշկի պլակում,

թ․Ստամոքսաղիքային գանգատներ:

9) Անամնեզ ա․Սուր սկիզբ,

բ․Նախորդող դեղորայք,

գ․Կովիդ վարակի հետ շփում,

դ․Նախարդող տարած ՍՇՎ:

10) Զննման արդյունք/Ցուցում ա․Երեխայի ընդհանուր վիճակ (թուլություն),

բ․Ցան,

գ․Եղջերաթաղանթների կարմրություն,

դ․Վերջույթների այտուց,

ե․Բերանի լորձաթաղանթի ախտահարում,

զ․Պարանոցային լիմֆատիկ հանգույցի մեծացում,

է․Մաշկի պլակում,

ը․Ստամոքսաղիքային գանգատներ,

թ․Սրտում աղմուկ:

11) Հոսպիտալացման ցուցու -

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

Հ/Հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1)

2)

3) Սրտաբան 1 1

Նյարդաբան - 1

Վիրաբույժ - 1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ Կոդ Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք

ԱԲ Բ

1) Առկա չէ Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով 1 1 Լեյկոցիտոզ, թրոմբոցիտոզ, թրոմբոցիտոպենիա, լիմֆոպենիա, անեմիա

2) Առկա չէ Ց-ռեակտիվ սպիտակուց 1 1 Բարձրացում

3) Առկա չէ Նատրիում 1 1 Շեղումներ/նորմալ

4) Առկա չէ Կալիում 1 1 Շեղումներ/նորմալ

5) Առկա չէ Գլյուկոզա 1 1 Շեղումներ/նորմալ

6) Առկա չէ ԱԼՏ՝ Ալանին ամինոտրանսֆերազա 1 1 Բարձրացում/նորմա

7) Առկա չէ ԱՍՏ՝ Ասպարտատ ամինոտրանսֆերազա 1 1 Բարձրացում/նորմա

8) Առկա չէ Լակտատդեհիդրոգենազա՝ԼԴԳ 1 1 Բարձրացում/նորմա

9) Առկա չէ Ֆերիտին 1 1 Բարձրացում/նորմա

10) Առկա չէ Տրոպոնին 1 1 Բարձրացում/նորմա

11) Առկա չէ Դ-դիմեր 1 1 Բարձրացում/նորմալ

12) Առկա չէ Ալբումին 1 1 Հիպոալբումինեմիա/նորմալ

13) Առկա չէ Մեզի ընդհանուր քննություն 1 1 Ստերիլ պիուրիա/նորմալ

14) Առկա չէ Կովիդ հակամարմիններ 1 1 Դրական /բացասական

Գործիքային հետազոտություններ

15) Առկա չէ Էխո-սրտագրություն 1 1 Միոկարդիտ, պերիկարդիտ, կորոնարիտ, փականային անբավարարություն, կծկողական ֆունկցիայի նվազում/նորմալ

16) Առկա չէ ԷՍԳ՝ էլեկտրոսրտագրություն 1

1 1 Ռիթմի խանգարումներ/նորմալ

17) Առկա չէ Որովայնի օրգանների սոնոգրաֆիա 1 Օրգանոմեգալիա, լիմֆադենոպաթիա, ազատ հեղուկ/նորմալ

18) Առկա չէ Պլևրալ սինուսների սոնոգրաֆիա 1 1 Պլևրիտ/նորմալ

19) Առկա չէ Աուդիոմետրիա 1 1 Նևրիտ

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 4

Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրե-րի քա-նակ

1) Ացետիլսալիցիլաթթու ծամելու 81մգ Ացետիլսալիցիլաթթու ծամելու 81մգ դեղահատեր 3 80 մգ/կգ - 4-6 շբ

2) Մեթիլպրեդնիզոլոն 4մգ,16մգ Մեթիլպրեդնիզոլոն 4մգ,16մգ դեղահատեր 1 2 մգ/կգ - 2շբ

3) Պրեդնիզոլոն 5մգ Պրեդնիզոլոն 5մգ դեղահատեր 1 2մգ/կգ - 2շբ

4) Իմունոգլոբուլին մարդու նորմալ լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ; 20մլ, 50մլ, 100մլ, 200մլ Իմունոգլոբուլին մարդու նորմալ լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ; 20մլ, 50մլ, 100մլ, 200մլ ապակե սրվակ 1 2գ/կգ - 1

5) Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի լիոֆիլիզացված մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 250մգ,500մգ,1000մգ Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի լիոֆիլիզացված մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 250մգ, 500մգ,1000մգ ապակե սրվակ 1 20 մգ/կգ - 3

6) Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ ամպուլներ 1 4մգ/մլ - 7

7) Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ ,400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ 3000մլ Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ 3000մլ պլաստիկե փաթեթ 3 100 մլ/կգ - 3

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանվում է հիվանդության բուժման ալգորիթմը։

Ձև 5

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

Հսկողություն

ԷԽՈ-ՍԳ

Սրտաբանի կոնսուլտացիա Ասպիրին

Լայնացում չկա 1,5 և12 ամիս անց 4-6 շաբաթ

Միայն լայնացում 1,5 և12 ամիս անց, եթե պահպանվող է կրկնել ամեն 2-5 տ Շարունակել մինչև նորմալացումը

Փոքր անևրիզմա, ներկա կամ կայուն 6 ամիս անց, այնուհետև ամեն տարի շարունակական

Ակտի պատկեր

Փոքր անևրիզմա, որը մինչև նոմա կամ միայն լայնացում 6 ամիս անց, հետո 1-3 տարին մեկ շարունակական

Միջին անևրիզմա, ներկա կամ կայուն 3,6,12 ամսում

Հետո ամեն կես կամ 1 տարին մեկ շարունակական

Ակտի պատկեր

Միջին անևրիզմա, որը մինչև նոմա կամ միայն լայնացում 3,6,12 ամսում

Հետո տարին մեկ շարունակական

Մեծ անևրիզմա, ներկա կամ կայուն 3,6,9,12 ամսում

Հետո ամեն 3-6 ամիսը մեկ շարունակական

Ակտի պատկեր

Մեծ անևրիզմա, որը մինչև նոմա կամ միայն լայնացում 3,6,9,12 ամսում

Հետո ամեն 6-12 ամիսը մեկ շարունակական

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1. McCrindle BW, Rowley AH, Newburger JW, et al. Diagnosis, Treatment, and Long-Term Management of Kawasaki Disease: A Scientific Statement for Health Professionals From the American Heart Association [published correction appears in Circulation. 2019 Jul 30;140(5):e181-e184]. Circulation. 2017;135(17):e927-e999. doi:10.1161/CIR.0000000000000484

ՄակՔրինդլ ԲՎ, Ռոուլի ԱՀ, Նյուբըրգըր ՋՎ, Կավասակի հիվանդության ախտորոշում, բուժում և վարում, Գիտական շարադրություն բուժաշխատողների համար, Սրտի ամերիկյան ասոցիացիայի կողմից մշակված (Ուղղված հրատարակությունը շրջանառված 2019թ․ Հուլիս 30;140(5): էջ 181-184]. 2017;135(17): էջ 927-999. doi:10.1161/CIR.0000000000000484)

2. https://www.ahajournals.org/doi/10.1161/CIR.0000000000000484?url_ver=Z39.88-2003&rfr_id=ori:rid:crossref.org&rfr_dat=cr_pub%20%200pubmed

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։