ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 29-Ա
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Տեխասի համալսարանի Անասնաբուժական բժշկության և կենսաբժշկական գիտությունների քոլեջի կողմից աջակցության նպատակով «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված լաբորատոր սարքավորումների, պարագաների և նյութերի (18 տեղ, 295.5 կգ ընդհանուր քաշով, 11,125.47 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
24.01.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 29-Ա որոշման
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Ապրանքի անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի արժեքը (ԱՄՆ-ի
դոլար) Ընդհանուր գումարը (ԱՄՆ-ի դոլար)
1. ՆՇԻՉՆԵՐ (ՄԱՐԿԵՐՆԵՐ)՝ ՖԵՏՐԻՑ ԾԱՅՐԵՐՈՎ փաթեթ 10 7.25 72.50
2. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՐՄԵՏԻԿ ՓԱԿՎՈՂ ՍՐՎԱԿՆԵՐ BD367820 N 100 փաթեթ 20 54.55 1,091.00
3. ԱՐՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐ՝
ՍՐՎԱԿՆԵՐ ԱՍԵՂՆԵՐՈՎ ECLIPSE N 100 փաթեթ 15 103.43 1,551.45
4. ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ՆԵՐԱՐԿԻՉՆԵՐ՝ ԱՍԵՂՆԵՐՈՎ 20 ՄԼ-ԱՆՈՑ N 50 փաթեթ 3 16.99 50.97
5. ՁԵՌՔԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ՝ ՑՈՒԼԻ ՔԹԻ ԿԱՊԱՐ, ՇՂԹԱՅՈՎ հատ 12 24.99 299.88
6. ՏՈՒՓԵՐ՝ ԾԱԼՔԱՎՈՐ ՍՏՎԱՐԱԹՂԹԻՑ հատ 193 1.91 368.63
7. ՄՇԱԿԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ՝ ԴՈՒԼԲԵԿՈՅԻ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՅԹ, ԲՋԻՋՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ
500 ՄԼ հատ 4 17.27 69.08
8. ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ՊԱՐԿԻԿՆԵՐ՝ ԶԻՊ ՓԱԿԱՆՈՎ N 10 փաթեթ 25 3.53 88.25
9. ՁԵՌՔԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ՝
ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՎԶԻՆ ԳՑԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ հատ 13 31.99 415.87
10. ԽՈՂՈՎԱԿԱՁԵՎ ՄԵՏԱՂՅԱ ՀԻՊՈԴԵՐՄԻԿ ԱՍԵՂՆԵՐ N 100 փաթեթ 1 27.57 27.57
11. ՌԵՏԻՆԵ ԲԺՇԿԱԿԱՆ ՁԵՌՆՈՑՆԵՐ N 100 փաթեթ 10 9.7 97.00
12. ՌԵՏԻՆԵ ԲԺՇԿԱԿԱՆ ՁԵՌՆՈՑՆԵՐ N 100 փաթեթ 8 9.7 77.60
13. ՌԵՏԻՆԵ ԲԺՇԿԱԿԱՆ ՁԵՌՆՈՑՆԵՐ N 100 փաթեթ 30 9.6 288.00
14. ՌԵՏԻՆԵ ԲԺՇԿԱԿԱՆ ՁԵՌՆՈՑՆԵՐ N 100 փաթեթ 8 9.7 77.60
15. ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՊԻՊԵՏՆԵՐ N 500 փաթեթ 14 62.46 874.44
16. ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԵՆՏՐԻՖՈՒԳ ONILAB (շարժական) հատ 10 174.99 1749.90
17. ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ՍՐՎԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ՝ ՊԻՊԵՏՆԵՐՈՎ N 76 հավաքածու 10 30.49 304.90
18. ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ՀԱՎԱՔԱԾՈՒ (ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՏԱՐԱ, ՍՐՎԱԿ, ԲԱՐՁԻԿ, ՊԱՀՄԱՆ 3 ՊԱՐԿԻԿ) հավաքածու 904 2.94 2,657.76
19. ՁԵՌՔԻ ԳՈՐԾԻՔ՝ ԿՏՐՈՂ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ՍՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ հատ 13 9.99 129.87
20. ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ՏԱՐԱՆԵՐ N 100 փաթեթ 7 32.46 227.22
21. ՀԻԳԻԵՆԻԿ ՓՈՇԵՑԻՐՆԵՐ հատ 10 3.75 37.50
22. ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ՍՐՎԱԿՆԵՐ՝ ՑԵՆՏՐԻՖՈՒԳԻ ՄԵՋ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ N 250 փաթեթ 22 25.11 552.42
23. ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ՊԱՐԿԻԿՆԵՐ՝ ԶԻՊ ՓԱԿԱՆՈՎ N 74 փաթեթ 2 8.03 16.06
Ընդամենը՝ 11,125.47
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
24.01.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ