ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
Ա. Ռ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Ռոբերտի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ շնորհել արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
25 հուլիսի 1992 թ.
ՆՀ-133