«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հունիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 12403199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
9 հունիսի 2003 թ.
ք. Երևան N 03/16-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետը և 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով`
Հրամայում եմ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 02/177 հրամանում կատարվող փոփոխությունը և լրացումները (կցվում է):
ՀՀ ԿԱ հարկային պետական
ծառայության պետ` Ե. Զախարյան
Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետի
09.06.2003 թ.
թիվ 03/16-Ն հրամանով Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի հետ
___ _______ 2003 թ. Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
մաքսային պետական կոմիտեի
նախագահի հետ
___ _______ 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի N 02/177 հրամանով հաստատված`
ա) հրահանգի 6.1 կետից հետո լրացնել նոր 6.2-րդ կետ հետևյալ բովանդակությամբ`
«6.2. Հուշագրի շրջանակներում «Մշակույթ» ծրագրի իրականացման նպատակով` հրահանգի 2.1-րդ և 2.2-րդ կետում նշված անձանց հետ գրավոր պայմանագրի հիման վրա կապալառու կազմակերպությունների կողմից` հրահանգի հավելված 4-ում նշված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:»,
բ) հրահանգով հաստատված Հավելված 3-ի վերջում ավելացնել նոր պարբերություն հետևյալ խմբագրությամբ.
2710 00 Մազութ 5000 տոննա
2713 20 000 Ճանապարհային բիտում 25000 տոննա
գ) հրահանգը լրացնել նոր «հավելված 4-ով» (կցվում է):
Հավելված 4
«Հայաստանի Հանրապետության
կառավարության և Լինսի հիմնադրամի
միջև կնքված փոխըմբռնման
հուշագրով նախատեսված
հարկային, մաքսային և պարտադիր
վճարների գծով արտոնությունների
կիրառման» հրահանգի
Ապրանքատեսակի
ծածկագիրն ըստ
ԱՏԳ ԱԱ-ի Ապրանքատեսակի անվանումը
5515 Գործվածքներ` սինթետիկ մանրաթելից
7020 Ապակե արտադրանք
8403 Կաթսաներ` կենտրոնական ջեռուցման համար
8415 Կայանքներ` օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային
օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը
փոխելու համար, ներառյալ` օդաորակիչներ, որոնցում
խոնավությունն առանձին չի կարող կարգավորվել
8418 Սառնարաններ, սառցարաններ, այլ սառնարանային և
սառցարանային սարքավորումներ` էլեկտրական կամ
այլ տեսակի ջերմային պոմպեր
8518 Խոսափողեր և նրանց տակդիրներ
8519 Էլեկտրանվագարկչային սարքավորումներ
8520 Մագնիտոֆոններ և այլ ձայնագրող սարքավորումներ
8530 Էլեկտրաազդանշանային սարքավորումներ, անվտանգությունն
ապահովելու և (կամ) երկաթուղում, տրամվայի ուղիներում,
ավտոմոբիլային ճանապարհներում, ներքին ջրային ուղիներում,
կայանահրապարակներում, նավահանգստային կառույցներում
կամ օդանավակայաններում երթևեկության կառավարման համար
8531 Էլեկտրասարքավորումներ` ձայնա- կամ տեսաազդանշանային
8535 Էլեկտրական ապարատուրա կոմուտացիայի կամ էլեկտրական
շղթաների պահպանության կամ էլեկտրական շղթաներին
միացնելու համար կամ էլեկտրական շղթաներում 1000 Վ
ավելի լարման համար
8544 Հաղորդալարեր մեկուսացված, մալուխներ և այլ մեկուսացված
էլեկտրական հաղորդիչներ` միացնող հարմարանքներով կամ
առանց դրանց, մալուխներ թելքաօպտիկական, կազմված
անհատական պատյաններով թելքերից` անկախ հավաքված են
թե ոչ էլեկտրահաղորդիչների կամ միացվող հարմարանքների հետ
9405 Ջահեր և էլեկտրական այլ լուսավորող սարքավորումներ ոչ
թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից