Հոդված 2
Հոդված 2
(2014 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության խմբագրությամբ)
Անդամ պետությունների հարկային մարմինները (այսուհետ՝ Հարկային մարմիններ) փոխանակում են Անդամ պետությունների բյուջեներ մուծված անուղղակի հարկերի գումարների, հարկային արտոնությունների (հարկումից ազատման) մասին տեղեկատվությունը, որը ներառում է.
Տեղեկություններ Հայտարարությունների ցանկի ձևով ներկայացված Հայտարարություններից, այդ թվում՝ հետ կանչված Հայտարարությունների մասին: Հայտարարության ձևը և դրա լրացման կանոնները հանդիսանում են սույն Արձանագրության Հավելվածներ 1-ը և 2-ը,
Հայտեր ներկայացնելու մասին կամ հայտի մեջ առկա տեղեկությունները ճշտելու մասին հարցումները (այսուհետ՝ հարցումներ)՝ հարցումների ռեեստրների ձեւով․
Հարցումների պատասխանները՝ հայտերի ռեեստրների ձեւով կամ ծանուցումների ռեեստրների ձեւով»,
Հայտարարությունների ցանկը, հայտերի ցանկը և տեղեկացումների ցանկը ձևավորվում են Անդամ պետությունների բյուջեներ մուծված անուղղակի հարկերի գումարների մասին էլեկտրոնային տեսքով տեղեկատվության կազմի և կառուցվածի նկատմամբ պահանջներին համապատասխան, որոնք հանդիսանում են սույն Արձանագրության Հավելված 3-ը:
Հայտերի ռեեստրների, հարցումների ռեեստրների եւ ծանուցումների ռեեստրների փոխանակումն իրականացվում է յուրաքանչյուր շաբաթ՝ շաբաթվա առաջին աշխատանքային օրը:
Տեղեկատվությունն ուղարկող հարկային մարմինը Հայտարարությունների ցանկի մեջ ներառում է այն բոլոր չուղարկված հայտարարությունները, որոնցում հարկային մարմնի կողմից նշագրում է կատարվել անուղղակի հարկերի վճարման (հարկազատման կամ հարկային պարտավորությունների կատարման այլ կարգի) մասին մինչև Հայտարարությունների ցանկի առաքման ամսաթիվը:
Հայտարարությունների ցանկի ստացող հարկային մարմինը այդ ցանկի ստացումիցհետո հաջորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ ուղարկող հարկային մարմին է ուղարկում ձևաչափային-տրամաբանական հսկողության արձանագրությունը և նույնականացման արձանագրությունը, որոնք միաժամանակ հանդիսանում են տեղեկատվության ստացման մասին տեղեկացումներ:
Ձեւաչափատրամաբանական հսկողության հաղորդակարգի մեջ այն կազմելու ժամանակ առաջացած սխալների առկայության դեպքում հայտերի ռեեստրն ստացող հարկային մարմինը պարտավոր է վերացնել հաղորդակարգը կազմելու սխալները, կրկին կազմել ձեւաչափատրամաբանական հսկողության հաղորդակարգ եւ, նախքան հայտերի ռեեստրների հերթական փոխանակումն իրականացնելը, այն ուղարկել հայտերի ռեեստր ուղարկող հարկային մարմին:
Տեղեկատվությունն ուղարկող հարկային մարմինը կարող է տեղեկատվություն ուղարկել Հայտարարության հետկանչի մասին:
Այն անդամ պետության հարկ վճարողի, որի տարածք ներմուծվել են ապրանքները, ըստ հաշվառման վերցնելու վայրի հարկային մարմնի կողմից հայտի հետ կանչման հիմքեր են՝
ոչ պատշաճ որակի եւ (կամ) լրակազմության պատճառով բոլոր այն ապրանքների լրիվ վերադարձը, որոնց մասին տեղեկությունները պարունակվում են ավելի վաղ ներկայացված հայտի մեջ․
հարկ վճարողի կողմից ապրանքի ներմուծման բացակայության այն փաստի սահմանումը հարկային մարմնի կողմից, որը պարունակվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 18 հավելված հանդիսացող՝ «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի եւ դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության 20-րդ կետի 5-րդ ենթակետում նշված պայմանագրում (կոնտրակտում)։
Տեղեկատվություն ստացող հարկային մարմինը Հայտերի ցանկը տեղեկատվության ուղարկող հարկային մարմնին ուղարկում է հետևյալ դեպքերում.
էլեկտրոնային տեսքով Հայտարարության բացակայություն (այդ թվում ձևաչափային-տրամաբանական հսկողության սխալների պատճառով)՝ դրա՝ թղթային կրիչով առկայության պարագայում,
Հայտարարության էլեկտրոնային և թղթային տարբերակների միջև անհամապատասխանության բացահայտում (հայտում նշվում է հայտնաբերված անհամապատասխանության բնույթը),
այլ հիմքեր, որոնք պահանջում են հարկային մարմինների կողմից պարզաբանում:
Հայտերի ցանկը ստանալիս հարկային մարմինը այդ ցանկը ստանալու օրվանից ոչ պակաս, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան է ուղարկում տեղեկատվություն ուղարկող հարկային մարմնին Հայտարարությունների ցանկի և (կամ) տեղեկացումների ցանկի ձևով:
Տեղեկատվության փոխադարձ փոխանակման ժամանակ հարկային մարմիններն ապահովում են Անդամ պետությունների բյուջեներ մուծված անուղղակի հարկերի գումարների, հարկային արտոնությունների (հարկազատման) մասին տեղեկատվության լիարժեքությունն ու արժանահավատությունը:
Տեղեկատվության փոխանակման կարգի խախտման, ինչպես նաև այդպիսի փոխանակման գործընթացում ամբողջականության և տվյալների պաշտպանության դեպքում հարկային մարմինները պարտավորվում են միմյանց տեղեկացնել այդպիսի խախտման հայտնաբերումից 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Հայտարարությունների ցանկի ստացող հարկային մարմինը հարկատուին էլեկտրոնային տեսքով տեղեկացնում է կամ նրան տեղեկատվության հասանելիություն է տրամադրում հայտարարություններից տվյալների ստացման մասին Հայտարարությունների ցանկը ստացող հարկային մարմնի կողմից սահմանված ձևով և կարգով»:
(2014 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության խմբագրությամբ, ԵՎՏՄԱՊ 22.08.23 արձանագրության խմբագրությամբ)