ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2025 թվականի N 85-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի՝
ա․ «I. Արմավիրի տարածաշրջան» բաժնում ներկայացված Մեծամոր քաղաքի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. «Մեծամորի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Մեծամորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Պոլիկլինիկայի նեղ մասնագիտական ծառայություններն ինտեգրել Մեծամորի հիվանդանոցին, իսկ ստացիոնար ծառայությունները ենթարկել ներքին օպտիմալացման` միավորելով մեծահասակների և մանկական թերապևտիկ բաժանմունքները մեկ թերապևտիկ ծառայության մեջ 20 մահճակալով և կրճատելով մահճակալների թիվը` ըստ ստորև ներկայացված կառուցվածքի`
Մեծամորի բժշկական
կենտրոն Մահճակալների ներկա թիվը Մահճակալների
ներկա զբաղվածությունը Մահճակալների
առաջարկվող թիվը
Թերապևտիկ՝ ներառյալ մանկականը 20 (10 մեծերի և
10 մանկական) 120% 20 (10 մեծերի և
10 մանկական)
Վիրաբուժական 15 26% 0
Էնդոկրինոլոգիական 30 32% 30
Ինֆեկցիոն 10 40% 10
Ընդամենը՝ 75 54․5% 60
»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
30.01.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական: