Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2025 թվականի N 78-Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 25-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 8-րդ և 9-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ամրացված (հաշվեկշռում հաշվառված) շարժական գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Վայք և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներին (այսուհետ՝ համայնքներ)՝ կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կողմից հրդեհներին և այլ արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման կազմակերպման նպատակով՝ համաձայն հավելվածի:

2․ Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին ու առաջարկել համայնքների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը։

3․ Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին և առաջարկել համայնքների ղեկավարներին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված նվիրաբերության պայմանագրերի կնքումից հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

30.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունվարի 30-ի N 78-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN

ը/կ Մարզը, համայնքը Տրանսպորտային միջոցի մակնիշը և պետհամարանիշը Թողարկման տարեթիվը Տեխնիկական անձնագրի համարը Հենասարքի համարը Վերագնահատված/ շուկայական արժեքը

(դրամ)

1. Արագածոտնի մարզի Թալին

համայնք Զիլ 130ԱԲ 40

758 VV 01 1987 SB830098 2648738 347200

2. Գեղարքունիքի մարզի

Ճամբարակ համայնք Զիլ 130ԱԲ 40

804 vv01 1991 SB831216 43089985 609100

3. Լոռու մարզի

Սպիտակ համայնք Զիլ 130ԱԲ 40

861 vv01 1989 SB853342 2857424 5500000

4. Կոտայքի մարզի Ծաղկաձոր

համայնք Զիլ 130ԱԲ 40

827 vv01 1987 SB832886 2671985 490800

5. Վայոց ձորի մարզի Վայք

համայնք Զիլ 130ԱԲ 40

564 vv01 1988 SB834253 2714025 504800

6. Տավուշի մարզի Նոյեմբերյան

համայնք Զիլ 130ԱԲ 40 859vv01 1988 SB834975 2723286 485000

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

30.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։