ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 193-Ա «22» հունվարի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող կամ նրանց փոխադրող անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2026 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2025թ. դեկտեմբերի 15-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Հավելված
Երևանի քաղաքապետի
22.01.2025 թ.
հ. 193-Ա որոշման
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
հ/հ Հաշմանդամի
անունը և ազգանուն Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը
1 Քրիստինե Քոսյան 78 QR 788 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
2 Սարգիս Հարությունյան 08 BB 099 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
3 Լաերտ Սաղաթելյան 65 LS 665 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
4 Սեյրան Յուզբաշյան 71 YU 001 Սամվել Յուզբաշյան 31.12.2025թ.
5 Կարո Սարգսյան 50 OP 555 փոխադրվում է ինքնուրույն 01.12.2025թ.
6 Նինա Ալեքսանյան 61 OO 111 Ռուզաննա Ստեփանյան 31.12.2025թ.
7 Գևորգ Աղբալյան 88 VL 885 փոխադրվում է ինքնուրույն 01.12.2025թ.
8 Հունան Հունանյան 12 OQ 888 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
9 Հռիփսիմե Գասպարյան 88 NH 889 Աննա Մկրտչյան 31.12.2025թ.
10 Տիգրան Իսպիրյան 36 ZV 858 Լուսինե Համբարձումյան 31.12.2025թ.
11 Անդրանիկ Զաքարյան 37 SV 310 Արմեն Զաքարյան 31.12.2025թ.
12 Մարկ Հովհաննիսյան 39 MM 390 Սոֆյա Ասլանյան 31.12.2025թ.
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ