Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 199-Ա «22» հունվարի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Հավելված

Երևանի քաղաքապետի

22.01.2025թ.

հ. 199-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ Անդրանիկի փողոց, հ.15 շենք, բն.35 բնակարան ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ պատկանող, Անդրանիկի փողոցի հ.15 շենքի հ.35 հասցեում գտնվող 10.56քմ մակերեսով բնակարանին տրամադրել հասցե՝ Զորավար Անդրանիկի փողոց, հ.15 շենք, բն.35/1 01073CLLGWCR

2 Խաչիկ Հովհաննիսյան Ն. Չարբախ փողոց, հ.22 հողամաս Խաչիկ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Չարբախ փողոցի հ.22 հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.16012025-01-0295/ տրամադրել հասցե՝ Ներքին Չարբախ 1-ին փողոց, հ.23/17 011135HB2CY6

3 «Գուշ» ՍՊԸ Սեբաստիայի փողոց, հ.8/4դ շինություն «Գուշ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Սեբաստիայի փողոցի հ.8/4դ հասցեում գտնվող շինությանը /ավտոլվացման համալիր/ տրամադրել հասցե՝ Ս. Շահումյան 18-րդ փողոց, հ.1 01073BCFSXUS

4 Արմեն Ֆրանգյան

/լիազորված անձ/

«Արցախբանկ» ՓԲԸ

/սեփականատեր/ Մ. Մեծարենցի փողոց, հ.27/7 հողամաս «Արցախբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Մեծարենցի փողոցի հ.27/7 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.18052017-01-0105/ բաժանման հատակագծով առանձնացվող 766.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մ. Մեծարենցի փողոց, հ.27/14 01073KGPRZRP

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։