ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 80-Ա
«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՀՕ-406-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետը՝
1. Հաստատել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ- 406-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
30.01.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 80-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՀՕ-406-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի նախագիծը ընդունելու ժամկետը Իրավական ակտի նախագծի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը Իրավական ակտի ընդունման հիմքը
1. «Ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի
աշխատակազմ ներկայացնելը Բարձր տեխնոլոգիական արդյունա-բերության նախարարություն 2025 թվականի մարտի երրորդ տասնօրյակ 2025 թվականի ապրիլի երրորդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Ռազմարդյունա-բերական համալիրի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-406-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետ
2․ «Ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը Բարձր տեխնոլոգիական արդյունա-բերության նախարարություն 2025 թվականի մարտի երրորդ տասնօրյակ 2025 թվականի ապրիլի երրորդ տասնօրյակ Ֆինանսա-վորում չի պահանջվում։ «Ռազմարդյունա-բերական համալիրի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-406-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող «ժե» ենթակետ
3. «Ռազմական ապրանքի լրամասերի և բաղադրիչների ձեռքբերման ու պահուստավորման կարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը Բարձր տեխնոլոգիական արդյունա-բերության նախարարություն 2025 թվականի մարտի երրորդ տասնօրյակ 2025 թվականի ապրիլի երրորդ տասնօրյակ Ֆինա-նսավորում չի պահանջվում։ «Ռազմարդյունա-բերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-406-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող «ժզ» ենթակետ
4. «Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը Բարձր տեխնոլոգիական արդյունա-բերության նախարարություն 2025 թվականի մարտի երրորդ տասնօրյակ 2025 թվականի ապրիլի երրորդ տասնօրյակ Ֆինանսա-վորում չի պահանջվում։ «Ռազմարդյունա-բերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-406-Ն օրենքի
2-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող «ժէ» ենթակետ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
30.01.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ