Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 42-Ա

ԷԼԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. «Կանայք միջազգային անվտանգության և կիբերտարածության մեջ» ծրագրի շրջանակներում Միջազգային անվտանգության և կիբերտարածության հետ կապված ՄԱԿ-ի բաց աշխատանքային խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ռեֆերենտ Էլեն Մանուկյանին 2025 թվականի փետրվարի 12-22-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք):

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ռեֆերենտին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երևան

31.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։