Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1493-Ա

«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ և 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 2400-Ն որոշման հավելվածի 18-րդ կետերը՝

1. Հաստատել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 3-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի N 551-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 87-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

27.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1493-Ա որոշման

Կ Ա Զ Մ

«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Ռոբերտ Ղուկասյան - ՀՀ Սյունիքի մարզպետ

Կարեն Մանուկյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ

Արման Անդրիկյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական

Արսեն Բաղդասարյան - ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Գոհար Մամիկոնյան - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Արմինե Շեգունց - «Գորիսի թիվ 4 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Աշոտ Գևորգյան - «Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Զոհրաբ Հովհաննիսյան - ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի դոցենտ (համաձայնությամբ)

Լարիսա Իվանյան - Գորիսի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի դասախոս (համաձայնությամբ)

Արմեն Ստեփանյան - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կայուն զարգացման գծով փոխնախագահ (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Լուիզա Վարդանյան - Գորիսի պետական համալսարանի կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոնի վարիչ, քիմ. գիտ. դոկտոր, դոցենտ

Զարեհ Գրիգորյան - Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկատեխնիկական գիտությունների ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր

Յուրիկ Սաֆարյան - Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր

Նաիրա Սաֆարյան - Գորիսի պետական համալսարանի արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի ղեկավար, օտար լեզուների ամբիոնի դասախոս

Լիանա Օհանյան - Գորիսի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Նազելի Ալեքսանյան - Գորիսի պետական համալսարանի բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող

Ռուզաննա Նավասարդյան - Գորիսի պետական համալսարանի բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող

Գուրգեն Հարությունյան - Գորիսի պետական համալսարանի բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող

Մելանյա Թևոսյան - Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող

Մանե Փանդունց - Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող

(հավելվածը փոփ. 27.05.22 N 580-Ա, 07.07.23 N 734-Ա, 31.01.25 N 84-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

27.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։