Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 Թ. ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 նոյեմբերի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 12404290

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

10 սեպտեմբերի 2004 թ.

ք. Երևան N 1-05/11-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 Թ. ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թ. ապրիլի 16-ի «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/456 հրամանում կատարվող լրացումները` համաձայն հավելվածի:

ՀՀ կառավարությանն առընթեր

հարկային պետական

ծառայության պետ`

Ֆ. Ցոլակյան

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ

13 հոկտեմբերի 2004 թ.

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային

պետական ծառայության պետի

10 սեպտեմբերի 2004 թ.

N 1-05/11-Ն հրամանի

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թ. ապրիլի 16-ի N 02/456 «Եկամտահարկի հաշվարկման եվ բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» հրամանում կատարվող լրացումները

Հրամանով հաստատված հրահանգում`

1. Հավելված 2-ում («Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություն») տող [7]-ից հետո լրացնել նոր [7ա] տող հետևյալ բովանդակությամբ.

« Սոցիալական քարտի համարը [7ա]

»:

2. Հավելված 6-ում («Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հայտարարագիր») տող [1]-ից հետո լրացնել նոր [1ա] տող հետևյալ բովանդակությամբ.

« 1ա. Սոցիալական քարտի համարը

»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։