Անցնել բովանդակությանը

Հոդված 27

գործել է մինչև 2021-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 27

Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ու ազատ պահեստների ստեղծումն ու գործունեությունը

Անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու, ներդրումներ ներգրավելու, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրություններ ստեղծելու և զարգացնելու, տրանսպորտային ենթակառուցվածքի, զբոսաշրջության ու առողջարանային-կուրորտային ոլորտը զարգացնելու նպատակով, ինչպես նաև այլ նպատակներով անդամ պետությունների տարածքներում ստեղծվում ու գործում են ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիներ ու ազատ պահեստներ։

Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ու ազատ պահեստների ստեղծման և գործունեության պայմանները սահմանվում են Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։