Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 03/21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 նոյեմբերի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 12404291

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

25 հոկտեմբերի 2004 թ.

ք. Երևան N 1-05/16-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 03/21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 18-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման մասին» N 750-Ն որոշման 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետությունում սոցիալական քարտերի համակարգի ներդրումն ապահովելու նպատակով.

Հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2003 թվականի օգոստոսի 15-ի «Ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի ծանուցագրերի ու անդորրագրերի ձևերը հաստատելու մասին» N 03/21-Ն հրամանով հաստատված գույքահարկի վճարման ծանուցագրի ձևում (N 1 հավելված), հողի հարկի վճարման ծանուցագրի ձևում (N 2 հավելված), ինչպես նաև գույքահարկի և հողի հարկի վճարումների ընդունման անդորրագրի ձևում (N 3 հավելված) «հարկ վճարողի հաշվառման համարը» բառերը փոխարինել «հարկ վճարողի հաշվառման (սոցիալական ապահովության քարտի) համարը» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ կառավարությանն առընթեր

հարկային պետական

ծառայության պետ` Ֆ. Ցոլակյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։