«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
2 հուլիսի 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12405244
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
21 հունիսի 2005 թ.
ք. Երևան N 1-05/06-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 մարտի 2000 թվականի, ՀՕ-40) 5-րդ հոդվածի 2-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հուլիսի 24-ի «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 02/674 հրամանը:
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետ` Ֆ. Ցոլակյան
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության
պետի 2005 թվականի հունիսի 21-ի
N 1-05/06-Ն հրամանի
ՀԱՇՎԱՐԿ
ԾԽԱԽՈՏԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ Փաստաթղթի հերթական համարը
N ___________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
Հաշվետու ժամանակաշրջանը [1] 200 __ թ. ____________ ամիս
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [2]
Իրավաբանական անձի անվանումը [3] __________________
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը [4]
Գտնվելու վայրը [5]
Հեռախոսահամարը [6]
[7] Եթե հաշվետու ամսվա ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել` վանդակում նշել «X» և ներկայացնել հաշվարկը
Ապրանքի
ծածկագիրն
ըստ ԱՏԳ Ապրանքի անվանումը քանակը
(հազար դրամ) Հաստատագրված վճարի չափը` հազար հատի համար Հաստատագրված
վճարի գումարը
(հազար դրամ)
2402 10 000 11 Սիգարներ`
ծխախոտ
պարունակող [8]
[9]
[10]
2402 90 000 11 սիգարներ` այլ [11]
[12]
[13]
2402 10 000 12 սիգարելաներ`
ծխախոտ
պարունակող [14]
[15]
[16]
2402 90 000 12 սիգարներ` այլ [17]
[18]
[19]
2402 20 900 11 սիգարետներ`
ծխախոտ
պարունակող,
ֆիլտրով [20]
[21]
[22]
2402 20 900 11 սիգարետներ`
մեխակ
պարունակող,
ֆիլտրով [23]
[24]
[25]
2402 90 000 13 սիգարետներ` այլ,
ֆիլտրով [26]
[27]
[28]
2402 20 900 12 սիգարետներ`
ծխախոտ
պարունակող,
առանց ֆիլտրի [29]
[30]
[31]
2402 20 100 12 սիգարետներ`
մեխակ պարունակող,
առանց ֆիլտրի [32]
[33]
[34]
2402 90 000 14 սիգարետներ` այլ,
առանց ֆիլտրի [35]
[36]
[37]
Ընդամենը հաշվետու ժամանակաշրջանի համար [38]
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի արտադրության գծով ապրանքների և ծառայությունների գնումների դիմաց ստացված` այլ մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը հաշվետու ամսում (հազար դրամ) (39)
Հաշվետու ամսվա համար հաստատագրված վճարի գումար (հազար դրամ) [40] Ենթակա է բյուջե վճարման [41] Ենթակա է հաշվանցման
Տնօրեն
(անհատ ձեռնարկատեր) ___________________
(ստորագրությունը) ___________________
(անունը, ազգանունը)
Գլխավոր հաշվապահ ___________________
(ստորագրությունը) ___________________
(անունը, ազգանունը)
Կ.Տ. ___ ______________ 200 թ.
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ
Հաշվարկի «փաստաթղթի հերթական համարը» վանդակը լրացվում է հարկային մարմնի կողմից:
[1] Նշվում է հաշվետու ամիսը:
[2] Նշվում է հաստատագրված վճար վճարողին հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
[3] Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվող իրավաբանական անձի լրիվ անվանումը:
[4] Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը:
[5] Լրացվում է հաստատագրված վճար վճարողի գտնվելու վայրը:
[6] Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվողի հեռախոսահամարը:
[7] Եթե հաշվետու ամսվա ընթացքում հաստատագրված վճարով հարկվող ոչ մի գործարք չի կատարվել` լրացվում է հաշվարկի մինչև [6] տողը ներառյալ, [7] վանդակում նշվում է «X» և ներկայացվում հարկային մարմին:
[8], [11], [14], [17], [20], [23], [26], [29], [32] և [35] վանդակներում լրացվում է հաշվետու ամսում հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված և իրացված ծխախոտի արտադրանքի քանակը` հազար հատերով (հատիկ սիգարետ, այլ ոչ թե տուփով):
[9], [12], [15], [18], [21], [24], [27], [30], [33] և [36] վանդակներում լրացվում է օրենքով սահմանված հաստատագրված վճարի չափը` յուրաքանչյուր 1000 հատի համար:
[10], [13], [16], [19], [22], [25], [28], [31], [34] և [37] վանդակներում լրացվում է հաստատագրված վճարի գումարը, որոշված որպես`
- [10] վանդակում` [8] և [9],
- [13] վանդակում` [11] և [12],
- [16] վանդակում` [14] և [15],
- [19] վանդակում` [17] և [18],
- [22] վանդակում` [20] և [21],
- [25] վանդակում` [23] և [24],
- [28] վանդակում` [26] և [27],
- [31] վանդակում` [29] և [30],
- [34] վանդակում` [32] և [33],
- [37] վանդակում` [35] և [36] վանդակներում նշված թվերի արտադրյալ` արտահայտված հազար դրամներով:
[38] Լրացվում է [10], [13], [16], [19], [22], [25], [28], [31], [34] և [37] վանդակների հանրագումարը` հազար դրամներով:
[39] Լրացվում է հաստատագրված վճար վճարողների կողմից հաշվետու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի արտադրության գծով ապրանքների և ծառայությունների գնումների դիմաց ստացված` այլ մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը` հազար դրամներով:
[40] Լրացվում է հաշվետու ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա հաստատագրված վճարի գումարը` հազար դրամներով, որպես [38] և [39] վանդակներում նշված թվերի տարբերությունը, եթե [38]>[39]: Եթե [38]<[39], ապա վանդակը չի լրացվում:
[41] Լրացվում է հաշվետու ամսվա արդյունքներով հաշվանցման ենթակա հաստատագրված վճարի գումարը` հազար դրամներով, որպես [38] և [39] վանդակներում նշված թվերի տարբերությունը, եթե [38]<[39]: Եթե [38]>[39], ապա վանդակը չի լրացվում: