ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 106-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ (ՇՏԱԲ) ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքում 2025 թվականի փետրվարի 8-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին (շտաբին)՝
1) կազմակերպել հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ Վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
08.02.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 106-Ա որոշման
ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ՇՏԱԲԻ) ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ
Դավիթ Խուդաթյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (աշխատանքային խմբի (շտաբի) ղեկավար)
Կամո Ցուցուլյան - Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության պետ
Եղիազար Վարդանյան - Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Նարեկ Մանուկյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Լևոն Հակոբյան - Առողջապահության նախարարի տեղակալ
Աննա Ժամակոչյան - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Արամ Ղազարյան - Լոռու մարզպետ
Արմեն Գրիգորյան - Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավար
Էդուարդ Պետրոսյան - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
08.02.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ